Artsakhpress

Ո՛չ պոլսահայ համայնքում, ո՛չ էլ ընդհանրապես երկրում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին Պոլսո հայոց պատրիարքի կարծիքին համամիտ մարդ չկա. Բագրատ Էստուկյան

Ո՛չ պոլսահայ համայնքում, ո՛չ էլ ընդհանրապես երկրում Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի կարծիքը կիսող չկա:

Ո՛չ պոլսահայ համայնքում, ո՛չ էլ ընդհանրապես երկրում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին Պոլսո հայոց պատրիարքի կարծիքին համամիտ մարդ չկա. Բագրատ Էստուկյան

Ո՛չ պոլսահայ համայնքում, ո՛չ էլ ընդհանրապես երկրում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին Պոլսո հայոց պատրիարքի կարծիքին համամիտ մարդ չկա. Բագրատ Էստուկյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման վերաբերյալ Պոլսո պատրիարքի հայտարարությանն ու համայնքում թեմայի վերաբերյալ եղած կարծիքին:
«Պատրիարքի առաջարկությունը ո՛չ մեզ, ո՛չ Թուրքիայի այլ քրիստոնյաներին և  ոչ էլ մուսուլմաններին հետաքրքիր չէ: Թուրքիայի հունաց ուղղափառ եկեղեցին արդեն հայտարարել է, որ դեմ է  այս զարգացումին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ իր օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություններ անցկացնել` նպատակ ունենալով Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտոնապես մզկիթի վերածելու։ Հուլիսի 2-ին Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը` Պետխորհուրդը, ուսումնասիրել է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն մզկիթ դարձնելու հարցը։ Պետխորհուրդը հայտարարել է, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար բավարար է միայն նախագահի հրամանը` այդպիսով համաձայնություն տալով տաճար–թանգարանը մզկիթի վերածելու որոշմանը։
Դա դժգոհություն է առաջացրել քրիստոնյա աշխարհում, մասնավորապես էրդողանի այդ քայլը քննադատել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաց պատրիարք Կիրիլ Ա-ն և այլք:
Իսկ Պոլսո պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանն առաջարկել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը աղոթատեղի դառնա ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների համար։
Թե ինչ արդյունք կլինի Էրդողանի հայտարարությունից հետո, պոլսահայ խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով, դեռ հայտնի չէ: Նրա նկատառմամբ՝ առաջին անգամ չէ, որ Թուրքիայի օրակարգ նման սուր հարց է առաջ բերվում:
«Նպատակը փոքր-ինչ հասարակությանը շեղելն է: Թեմայի մասին ավելի շատ խոսվում է, բայց այստեղ նյութեր են լինում, որոնք բորբոքվում, բոցավառվում են, բայց հետո տեսնում ես, որ այդ բոցը կամաց-կամաց հանգչում է»,- ասել է նա՝ օրինակ բերելով Թուրքիայում մահապատիժների մասին օրենքը վերականգնելու հարցը, երբ Էրդողանը վստահեցնում էր, որ դա ժողովրդի պահանջն է, և թվում էր, թե հենց հաջորդ օրը օրենքը կվերականգնվի, բայց հիմա արդեն այդ մասին որևէ խոսք չկա:
Էրդողանը, ըստ Բագրատ Էստուկյանի, Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու նման սուր թեմաները օրակարգ բերելու կարիք ունի, քանի որ ինքը հայտնվել է բավական դժվար դրության մեջ. երկրի տնտեսությունը վատ վիճակում է, նա հաջողություններ չի գրանցել արտաքին քաղաքականության մեջ, քանի որ իր միջոցներով զինած զինյալները սպասված արդյունքները չեն գրանցել արտաքին աշխարհում:
Անդրադառնալով նրան, թե արդյոք պաշտոնական Երևանը, Հայաստանյաց առաքելական եկեղեցին  չպետք է արձագանքեին Էրդողանի որոշմանը՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն, Բագրատ Էստուկյանը նշեց՝ իր կարծիքով՝ դրա կարիքը չկա:
«Հաշվի առնելով որ տաճարը բյուզանդական ուղղափառ եկեղեցունն է, արձագանքը եղել է Հունաց ուղղափառ եկեղեցուց»,- ասել է նա:
Բագրատ Էստուկյանը նաև նշեց, որ տաճարն ինքն իրենով հայ համայնքի համար առանձնապես նշանակություն չունի:
«Իհարկե,այն ճարտարապետական առումով կարևոր կոթող է, հայ ճարտարապետ Տրդատն է այն վերակառուցել, բայց անկեղծ, մեզ՝ հայերիս համար այն որևէ նշանակություն չունի»,- ասել է նա:
Վերադառնալով արդեն Պոլսո պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի արձագանքին, Բագրատ Էստուկյանը նշեց, որ այդպիսին է այն եղել, քանի որ պատրիարքը ցանկացել էԹուրքիայի իշխանություններին հաճելին մատուցել:
«Նա ձայնակցել է իշխանությունների ցանկություններին, զորակցել է դրանց, ինչը ըստ իս, բացարձակապես սխալ է,- ասել է նա նշելով, որ նման մոտեցմամբ Սահակ Մաշալյանը ոչ մի կերպ չի օգնել հայ համայնքին,- հստակ իրողություն է, որ Հանրապետության հարյուր տարիների գոյության ընթացքում հայ համայնքը երբեք հաճելի չի եղել թուրքական մտքին, մտածելակերպին: Միշտ էլ հայ համայնքը համարել են  ներքին թշնամի, որը պետք չէր, որ լիներ, բայց ինչ անեն, որ համաշխարհային դաշնագիրների միջոցով նման իրավունք են ձեռք բերել: Թուրքիայում ստիպված են հայերի գոյության հետ համակերպվել, հանդուրժել այն: Այդ մտքին հաճելի լինելու մարմաջը միայն շողոքորթություն է:
Մենք այստեղ ունենք մեր պատմական անցյալը: Թուրքիայի հարյուր տարիների իշխանությունները երբեք չեն հաշտվում մեր գոյության հետ: Մեր գլխով արդեն շատ բան անցել է, արդեն ցեղասպանություն տեսել ենք, արդեն 2.5 միլիոն հայից մնացել է 60000-70000 -ը, և եթե դա էլ է դարձել աչքի փուշ, ինչ ուզում են, թող անեն: Բայց դրա անվտանգությունը շողոքորթությունով ապահովելը հաճելի չէ»:
Հռիփսիմե Հովհաննիսյան

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Ռուս խաղաղապահները Շուշիից Ֆիզուլիի շրջան ճանապարհին ուղեկցել են ադրբեջանցի զինվորականներին

Search