Artsakhpress

Տնտեսական

Նախագահն այցելել է խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին այցելել է մայրաքաղաքում «Ստարտափ սերվիս» ՍՊ ընկերության խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ:

Նախագահն այցելել է խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ

Նախագահն այցելել է խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ երկու ընկերությունների պատասխանատուները նշել են, որ արտադրանքի հիմնական պատվիրատուն հանդիսանում է Պաշտպանության բանակը, ինչը հնարավոր է դարձել հանրապետության նախագահի մոտ վերջերս այդ կապակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունից հետո: Արդյունքում «Ստարտափ սերվիս» ՍՊԸ-ն ստեղծել է 15 նոր աշխատատեղ՝ միջինը 80 հազար ՀՀ դրամ աշխատավարձով, իսկ վերջին մեկ տարում չգործած «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ պետական աջակցության շնորհիվ վերականգնել է արտադրական գործունեությունը՝ մթերելով տեղական գյուղմթերքը և ապահովելով ավելի քան 120 աշխատատեղ՝ 100 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Երկրի ղեկավարը կարևորել է այդ ընկերությունների գործունեությունը Արցախի տնտեսության աշխուժացման համատեքստում և հավաստիացրել, որ կառավարությունն իր ամբողջ գործիքակազմով շարունակելու է աջակցել բոլոր տնտեսվարող սուբյեկտներին:
Հանրապետության նախագահին ուղեկցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Search