Artsakhpress

Տնտեսական

Brent նավթի գները բարձրանում են

Հինգշաբթի առավոտյան նավթի գները ցույց են տալիս խառը միտումներ են ցույց տալիս ԱՄՆ-ում պահանջարկի վերականգնման նշանների ֆոնին՝ ընդ րուոմ, գտնվելով կարանտինային միջոցառումների վերսկսման վախի ճնշման տակ, վկայում են աճուրդի տվյալները:

Brent նավթի գները բարձրանում են

Brent նավթի գները բարձրանում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առավոտի դրությամբ Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0․05 տոկոսով եւ կազմել 43․31 դոլար մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները նվազել են 0․1 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 40․86 դոլարի, փոխանցում է news.am-ը:
Չորեքշաբթի ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հաղորդել է, որ երկրում բենզինի պաշարներն անսպասելիորեն նվազել են 1․9 տոկոսով եւ կազմել 251․7 միլիոն բարել, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին, որ ցուցանիշը չի փոփոխվի: Ընդ որում, նավթի առեւտրային պաշարները (բացառությամբ ռազմավարական պահուստի) մեկ շաբաթվա ընթացքում, որն ավարտվեց հուլիսի 3-ին, ավելացել են 5․7 միլիոն բարելով կամ 1․1 տոկոսով՝ հասնելով 539․2 միլիոն բարելի։
«Շուկան այս պահին ցանկանում է ամեն կերպ կայուն աճ տեսնել։ Անորոշ տվյալներ կան պահանջարկի վերաբերյալ»,- նշել է National Australia Bank-ի հումքային սեկտորի հետազոտությունների բաժնի ղեկավար Լահլան Շոն, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Ընդ որում, ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի բռնկումը մեծացրել է կարանտինային սահմանափակումները վերսկսելու հավանականությունը, ինչը կզսպի վառելիքի պահանջարկի վերականգնումը:
Շոն հավելել է, որ գազի պահանջարկը նվազում էր ԱՄՆ-ի այն շրջաններում, որտեղ կրկին կարանտինային միջոցառումներ էին ներդրվում, մինչդեռ պահանջարկն արեւելյան ափին, որտեղ կորոնավիրուսը վերահսկողության տակ է գտնվում, լավ վերականգնվում է:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search