Artsakhpress

Մշակույթ

Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին նվիրված՝ «Մատենադարան-Գանձասար» կենտրոնում բացվել է նոր ցուցադրություն

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում, հնատիպ գրքերի ցուցադրությանը կից, բացվել է բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ և բանաստեղծ Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին նվիրված նոր ցուցադրություն:

Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին նվիրված՝ «Մատենադարան-Գանձասար» կենտրոնում բացվել է նոր ցուցադրություն

Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին նվիրված՝ «Մատենադարան-Գանձասար» կենտրոնում բացվել է նոր ցուցադրություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանն ասել է, որ ցուցադրությունը ներառում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գրադարանի հավաքածուից՝ Ղևոնդ Ալիշանի աշխատություններից 15 անուն գիրք:
«Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության և Գրականության ինստիտուտները, Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանությունները, հոբելյանական այս տարեթիվը պատեհ համարելով, այսօր անդրադառնում են հայ մտքի հսկաներից մեկի՝ Մեծն Ալիշանի թողած ժառանգությանը։ Այս տարի նշվում է մեծ բանաստեղծի, նշանավոր գիտնականի, վաստակաշատ աշխարհագրագետի, բանասերի ու թարգմանչի ծննդյան 200-ամյակը: Հայոց Նահապետին նվիրված ցուցադրություն է բացվել նաև մայր կառույցում` Երևանի Մատենադարանում»,- մասնավորապես նշել է Ա. Թորոսյանը՝ հայտնելով որ ցուցադրությունը կգործի մինչև տարեվերջ:
Нет описания фото.
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ, նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համավարակով պայմանավորված, այցելուներ չկան, և կենտրոնի թանգարանային մասն առայժմ փակ է: Ցուցադրությունն այցելուներին հասու կդառնա հեռուստատեսության, լրատվամիջոցների ու սոցցանցերի ընձեռած հնարավորությունները օգտագործելով:

Ա. Թորոսյանը վստահեցրել է, որ կենտրոնում պահպանվում են հակահամաճարակային բոլոր կանոնները: Շենք մուտք գործողին հերթապահություն իրականացնող ոստիկանը հեռահար ջերմաչափում է, ձեռքերը` ախտահանում, մուտքը` միայն դիմակներով: Պահպանվում է նաև անհրաժեշտ ֆիզիկական հեռավորությունը: Այս պահին թանգարանների, այդ թվում` Մատենադարան-Գանձասարի թանգարանային մասի աշխատանքը թվային հարթակում է:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search