Artsakhpress

Միջազգային

Թրամփը պատրաստ Է ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից. Բոլթոն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ Է հրաման տալու ամերիկյան զորքերը դուրս բերելու Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից, եթե Սեուլը եւ Տոկիոն չհամաձայնվեն բարձրացնելու դրանց տեղաբաշխման համար վճարը՝ Սպիտակ տան տիրոջ պահանջներին համապատասխան:

Թրամփը պատրաստ Է ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից. Բոլթոն

Թրամփը պատրաստ Է ԱՄՆ-ի զորքերը դուրս բերելու Հարավային Կորեայից եւ Ճապոնիայից. Բոլթոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս նախազգուշացմամբ հանդես Է եկել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը հուլիսի 9-ին ճապոնական «Սանկեյ» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ի տարբերություն ԱՄՆ-ի բոլոր նախկին նախագահների,- ասել Է նա,- Թրամփն իրոք կարող Է զորքերի դուրսբերման որոշում կայացնել: Վճարի բարձրացման մասին նրա պահանջներն անհրաժեշտ Է ընկալել ավելի լուրջ»: Բոլթոնի կարծիքով՝ Թրամփը մեծ հավանականությամբ կարող Է հրաման տալ ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ոչ թե Ճապոնիայից, այլ Հարավային Կորեայից, որի հետ այժմ շատ դժվարին բանակցություններ են ընթանում դրանց տեղաբաշխման համար Սելուի վճարի ավելացման շուրջը: Իր ավելի վաղ հրապարակված հուշերում նախագահի նախկին օգնականը հայտնել Է, որ ԱՄՆ-ն անցյալ տարի Ճապոնիայից պահանջել Է երկրում ամերիկյան ռազմակայանները պահելու համար տարեկան տրամադրել 8 միլիարդ դոլար՝ 4,3 անգամ ավելի, քան այժմ:
Թրամփն, ասված Է գրքում, իր օգնականին կարգադրել Է սպառնալ Ճապոնիայից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերմամբ, եթե նա հրաժարվի ավելացնել ռազմակայանները պահելու իր ծախսերը: Բոլթոնն ազգային անվտանգության հացերով օգնականի պաշտոնից հեռացվել Է անցյալ տարվա սեպտեմբերին: Նրա հուշերը, որոնք Թրամփի գործունեության խիստ բացասական գնահատականներ են բովանդակում, հրապարակվել են այս տարվա հունիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կառավարությունից կստանան ֆինանսական աջակցություն

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Search