Artsakhpress

Միջազգային

Սերբիայի ՊՆ-ում անկարգությունները որակել են որպես քաղաքացիական պատերազմ սկսելու փորձ

Սերբիայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսանդր Վուլինը մեկնաբանել Է հակակառավարական ելույթները երկրում:

Սերբիայի ՊՆ-ում անկարգությունները որակել են որպես քաղաքացիական պատերազմ սկսելու փորձ

Սերբիայի ՊՆ-ում անկարգությունները որակել են որպես քաղաքացիական պատերազմ սկսելու փորձ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Մեզ մոտ ահավոր բռնություն Է փողոցներում, առկա Է պետական հեղաշրջման փորձ, առկա Է իշխանության բռնագրավման եւ Սերբիայում քաղաքացիական պատերազմի դրդելու փորձ: Դա չի կարելի այլ կերպ նկարագրել եւ բացատրել: Ոչ մի պատճառ չկա Սկուպշչինայի (խորհրդարանի) շենքը հրկիզելու, Նովի-Սադի քաղաքային վարչությունը հրկիզելու, ոստիկանության վրա հարձակվելու, փողոցներում մարդկանց ծեծելու, քաղաքացիների կյանքն ու ունեցվածքն սպառնալիքի տակ դնելու»,-ասել Է նախարարը:

Սերբիայում բողոքի ակցիաներն սկսվել են հուլիսի 7-ին. հանրապետությունում համաճարակաբանական իրադրությունից եւ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված իշխանությունների գործողություններից դժգոհողները խորհրդարանի մերձակայք դուրս եկան անմիջապես այն բանից հետո, երբ նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարեց հուլիսի 3-ից մինչեւ հուլիսի 6-ը պարետային ժամ սահմանելու մասին SARS-CoV-2-ով վարակվածների թվի աճի պատճառով:

Բախումներ են սկսվել իրավապահ մարմինների հետ, որի արդյունքում տուժել Է շուրջ 43 ոստիկան, հրկիզվել Է ծառայողական հինգ ավտոմեքենա: Նաեւ տարբեր վնասվածքներ Է ստացել ավելի քան 20 քաղաքացի, 24 ցուցարար ձերբակալվել:

Վուչիչը մայրաքաղաքում տեղի ունեցած գիշերային անկարգությունները որակել Է որպես կոպտագույն քաղաքական բռնությունը վերջին մի քանի տարվա ընթացքում եւ նշել ծայրահեղ աջ Էքստրեմիստների, քրեական հանցագործների եւ հատուկ ծառայությունների մասնակցությունը հարեւան երկրներից: Քաղաքին հասցված վնասն առաջին օրը գնահատել են 127 հազար եվրո:

Ցույցերը շարունակվել են հուլիսի 8-ին. մասնավորապես, հանրահավաքի մասնակիցները հարձակվել են կառավարող Սերբիայի առաջադեմ կուսակցության (ՍԱԿ) գրասենյակների եւ լրագրողների վրա: Նրանք պահանջել են ճշգրիտ տեղեկություններ տրամադրել COVID-19-ի զոհերի մասին եւ հանդիմանել ազգային հեռուստառադիոծառայության խմբագրության քաղաքականությունը, որը, նրանց կարծիքով, օբյեկտիվորեն չի լուսաբանում ընդդիմության գործողությունները: Նաեւ բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի մյուս քաղաքներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search