Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի «Ռոմա» – «Պարմա» հանդիպման (2-1) լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը։
Մխիթարյանը ճանաչվել է Պարմայի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել ու գոլային փոխանցում կատարել, փոխանցում է armsport-ը: Քվեարկության արդյունքում «Ռոմայի» երկրպագուները ընտրել են նրան՝ որպես հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։