Artsakhpress

Վերլուծական

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իր խոսքում Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է պասիվության համար նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում Հայաստանի վարչապետի հայտարարությանն այն մասին, թե «Ղարաբաղը Հայաստան է»:
 
Ըստ Ալիևի այդ հայտարարությունը տապալում է բանակցությունները և դրանք անիմաստ դարձնում: Խոսքի վերջում ավելացրել է` եթե բանակցությունները առարկայական չլինեն, մենք չենք մասնակցի դրանց։
 
Ըստ երևույթին այս հայտարարության մեջ որևէ էքսցենտրիկ և ուշագրավ բան չկա, սա պաշտոնական Բաքվի հերթական հոխորտանքն է։ Այն, որ Մինսկի խմբում թերանում են արձագանքել բանակցող կողմերի հայտարարություններին, Ալիևը չի սխալվում ու նաև բնական է, որ դա ներկայացնում է սուբյեկտիվ մեկնաբանությամբ` մեջբերելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Այս համատեքստում Ադրբեջանի ֆյուրերը մոռանում է իր իսկ հայտարարությունների մասին, որոնցում տարածքային պրետենզիաներ են ներկայացվում ոչ միայն ազատագրված շրջանների, կամ գոնե ամբողջ Արցախի, այլ նաև Սյունիքի և ընդհուպ մինչև մայրաքաղաք Երևանի նկատմամբ։ Բանակցային գործընթացում որևէ պրոգրեսիվ միտում ես էլ չեմ նկատում և հասկանալի է, որ ինչպես միշտ, այսօր էլ Ադրբեջանը սպասում է քաղաքական կոնյուկտուրայի էսկալացիայի դիմելու և հարցը անեքսիայի միջոցով լուծելու համար, հրադադարի կնքման պահից, չնայած բազմաթիվ կոչերին, հակամարտության կարգավորման այդ տարբերակը միշտ եղել է Ադրբեջանի օրակարգում։
 
Ամեն դեպքում հաշվի առնելով Ադրբեջանի դեգրադացվող տնտեսությունն ու մեր հնարավորությունները` կարծում եմ այդ տարբերակը պերսպեկտիվ չունի, իսկ նմանատիպ ֆիկտիվ հայտարարություններով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե մոտիվացված է կոնստրուկտիվ երկխոսության։ Ինչ վերաբերում է դիրքորոշման փոփոխությանը` հայկական կողմը ևս հավատարիմ է իր դիրքորոշմանը և այդ հավատարմությունը սկզբունքորեն բխում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից և Արցախի Հանրապետության փաստացի հսկողության տակ գտնվող տարածքների ամբողջականության պահպանման տրամաբանությունից։
 
Հիշեցնեմ, որ Արցախում ձևավորված նոր իշխանությունն ի դեմս նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի, հակադարձելով մոտ մեկ ամիս առաջ Ալիևի հերթական սպառնալիքներին` հստակ արտահայտել է այդ դիրքորոշումը։
                                                                                                      Քաղաքագետ  Ժիրայր  Ազիզյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search