Artsakhpress

Վերլուծական

Ադրբեջանը տարածաշրջանային զարգացումներում. վերլուծական

Ադրբեջանը տարածաշրջանային զարգացումներում. վերլուծական

Ադրբեջանը տարածաշրջանային զարգացումներում. վերլուծական

Ադրբեջանը տարածաշրջանային զարգացումներում. վերլուծական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ի՞նչ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներ են տեղի ունենում Ադրբեջանում և ի՞նչ պատճառներ են ընկած 2020 թ. հունիսի վերջին և հուլիսի սկզբին տեղի ունեցած իրողությունների հիմքում: 
  • Իրողությունները փաստում են, որ Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական ՊՆ-ում կատարվող ինտենսիվ փոփոխությունների, ինչպես նաև ԱԳՆ–ում տեղի ունեցող զարգացումների պատճառների հիմքում ընկած են կառավարող օղակի նկատմամբ անվստահության բարձր մակարդակը և իշխանության լծակները կորցնելու վտանգը, ուստի գործողությունները թերևս տեղավորվում են կանխարգելման տրամաբանության մեջ: Պետք է ենթադրել, որ այս ուղղությամբ նոր զարգացումներն իրենց սպասել չեն տա:
  • Վերջին զարգացումներում Ի. Ալիևի գործելակերպի մասն են կազմում N զորամասերի բացումը կամ հնարավոր վերաբացման միջոցառումները որպես «մկանների ցուցադրության» ակնհայտ պրակտիկա: Այդ առիթով հաղթական ելույթները, մասնավորապես՝ այդ ֆոնին հակամարտության լուծման դիվանագիտական ճանապարհը բացառելու և ուժի կիրառման միջոցով տարածքային ամբողջականության վերականգման միջազգային իրավունքով սահմանված Ադրբեջանի «լիիրավ իրավունքի» մասին համապատասխան խոսույթն ամրապնդելու համար ձևավորվում են մեղադրականներ և արդարացումներ:
  • Անկախ այն հանգամանքից, որ Ի. Ալիևի ռազմաշունչ հռետորաբանությունն ուղղված է ներքին լսարանին, առկա իրողությունները թույլ են տալիս փաստելու, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շարունակում է բարձր մնալ: Հատկանշենք ակնհայտ խուսանավման նպատակ ունեցող Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը, «որ առաջնագծին մերձ տեղակայված զորավարժությունների ժամանակ օգտագործված զինտեխնիկան և զինանձնակազմը վերադառնում են մշտական տեղակայման վայրեր»։
  • Վերջին իրողություններում ադրբեջանական քարոզչության հիմնական թիրախը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն է, մասնավորապես կողմնորոշիչ հարվածային ազդակներն ուղղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Այս իրողություններով պայմանավորված անհրաժեշտություն կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարգավորման դիսկուրսի վերաթարմացման, հատկապես՝ համահարթեցված վտանգավոր քաղաքականությունից հրաժարում և ուղղորդված աշխատանք Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության սահմանափակման ուղղությամբ: Մասնավորապես օբյեկտիվ հարցադրում կարող է առաջադրվել կարգավորման դերակատարություն ստանձնած միջազգային կառույցի կողմից: Օրինակ՝ «Եթե Ադրբեջանը բավարարված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով կամ գործելակերպով, ապա ի՞նչ է առաջարկում դրա փոխարեն»: Այս իրողությունները տանելով օրինաչափությունների տիրույթ, հնարավոր կարելի է համարել, որ տվյալ դեպքում Թուրքիան հերթական անգամ կարող է առաջարկել իր դերակատարությունը համանախագահության ձևաչափում:
  • Խաղաղաշինության /peacebuilding/ տրամաբանություն առաջարկող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից այն առաջին հերթին պետք է կիրառելի դարձնել վերևից՝ մասնավորապես փակելով ագրեսիան բորբոքող գործիքների խողովակները: Հատկանշական է, որ վերջին օրերին վերաթարմացել է ԵԱՀԿ անդամ պետություն Սլովակիայի կողմից զենքի միջնորդավորված վաճառքը Ադրբեջանին: Դա այն դեպքում, երբ Սլովակիան 2008 թվականին միացել էր այն փաստաթղթին, ըստ որի ԵԱՀԿ-ն արգելում է հակամարտությունների կողմ հանդիսացող պետություններին զենքի վաճառքը: Թեման ակտիվ էր նաև 2019 թ. երբ պարզվել էր, որ չեխոսլովակյան համատեղ հոլդինգը՝ Czechoslovak Group-ը, շրջանցելով միջազգային էմբարգոն, «Դանա» տեսակի հաուբիցներ և «Վամպիր» տեսակի հրթիռային կայանքներ էր տրամադրել Ադրբեջանին:
  • Ադրբեջանը հայկական հետք տեսավ Իրան-Ադրբեջան օդային սահմանի հետ կապված հերթական ինտրիգում: Խոսքը մասնավորապես ռուսական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվության մասին է, ըստ որի Ադրբեջանի տարածքից լրտեսական F-35 կործանիչները մտել են ԻԻՀ օդային տարածք : Չնայած ռուսական ԶԼՄ-ների կողմից լրատվական դաշտում հայտնված տեղեկատվությունը ադրբեջանական կողմից որակվեց որպես «պրոհայկական» և համապատասխանաբար հերքվեց, բայց այն պատճառ հանդիսացավ, որ Իրանն ամրացնի Ադրբեջանի հետ իր օդային սահմանը, մասնավորապես՝ «հրապարակային» կերպով ամրացվեց ռուսական արտադրության «СА-75» և «Двина» զենիթահրթիռային համալիրով, որը ներառում է համապատասխան ռադարներ օդային տարածքը վերահսկելու և անհրաժեշտության դեպքում խոցելիության բարձր մակարդակով: Սա առիթ էր ամրացնելու Իրան–Ադրբեջան օդային սահմանը. իրանական կողմն այս դեպքում անհանգստանալու առիթներ ունեցել է՝ հատկապես Ադրբեջանի տարածքը իսրայելական կամ ամերիկյան կողմից օգտագործվելու առումով:
  • Վերջին շրջանում Ադրբեջանում վերաթարմացել է «Ազգային Ճակատ» և «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունների դեմ քարոզչությունը և հետապնդումները: Մասնավորապես կուսակցությունները մեղադրվում են՝ «90-ականների սկզբին տեղի ունեցած հաղորդակցության գծերի կտրման և վաճառքի, քաղաքացիական պատերազմի սանձազերծման, Լեռնային Ղարաբաղի հանձնման գործում, ԱԺՃ իշխանությունների դասալքության մեջ»: Վերջին շրջանում Ադրբեջանում ձերբակալվել են ԱԺՃ 20 ակտիվիստներ, երեք անձանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, մեկ հոգի տեղափոխվել է հոգեբուժարան: Հարկ է նշել, ադրբեջանական իշխանությունները հստակ գիտակցում են, որ հասարակություններին հատուկ ընդդիմադիր ակտիվ փոքրամասնության և պասիվ մեծամասնության հարաբերակցությունը COVID-19-ի պայմաններում կարող է հակառակ տեսքն ստանալ:
  • Տեղեկատվական պատերազմների «ազատ կրակի գոտում» կարող են հայտնվել հակամարտող պետությունների օբյեկտիվ իրողությունները: Մասնավորապես՝ զարգացումների և հասարակության «համացանցայնացման» բարձր տեմպերի պայմաններում խնդիր է դարձել թիրախավորելու, արհեստական օրակարգային մակարդակ հաղորդելու, պահական խոսույթ ձևավորելու այնպիսի խնդիրների հաշվին, որոնք կարող են ժամանակավոր շեղում ապահովել ներքաղաքական սոցիալական զարգացումներից: Կարող ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմից ունենք նախադեպը չունեցած շատախոսություն հայկական ներքաղաքական իրողությունների թիրախավորման ուղղությամբ:
 
Նելլի Բաղդասարյան պ.գ.թ., դոցենտ, ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոն, ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գիտաճյուղի ղեկավար 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search