Artsakhpress

Մշակույթ

Պատմամշակութային վայրերում իրականացվում են ուսումնասիրություններ և շրջայցեր

Տիգրանակերտում և Մարտունու շրջանի Սոս գյուղի «Լուսավորիչ» տեղամասում ընթանում են պեղման աշխատանքներ:

Պատմամշակութային վայրերում իրականացվում են ուսումնասիրություններ և շրջայցեր

Պատմամշակութային  վայրերում  իրականացվում  են  ուսումնասիրություններ   և   շրջայցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել  է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը՝   տեղեկացնելով, որ,    հաշվի   առնելով Նոր   տիպի  կորոնավիրուսի   տարածումը՝  ստիպված  են     եղել հրաժարվել   որոշ   ծրագրերից   կամ   էլ դրանք    հետաձգել: 
Խոսելով  ՊՈԱԿ-ի   կողմից  իրականացվող  աշխատանքների  մասին՝ Ա. Հայրապետյանն ասել է, որ տարբեր    պատմամշակութային վայրերում կազմակերպում են  ուսումնասիրություններ  և   շրջայցեր: Ի  դեպ, ուսումնասիրությունների   ընթցաքում  ի  հայտ   են   բերել  նոր  խաչքար, որը   մինչև  հիմա   դեռևս   ներառված   չէ      պետական   ցուցակում: 
«Մարտակերտի  շրջանի Կիչանի «Անապատ» կոչվող (Խութավանք) եկեղեցու  շրջակայքում  արձանագիր  քար  է հայտնաբերվել, որը    1989  թվականին  թուրքերից   թաքցրել էր   Կիչանի     բնակիչ  Մանվել   Միքայելյանը: Վերջերս     նա  դիմել   էր  մեզ՝  որպեսզի թաքստոցից հանվի  քարը: Մեր   ծրագրերի   ընթացքում՝   մաքրման  աշխատանքներ    են  իրականացվել   Բովուխանի  վանքում, Մոշխմհատ  գյուղի  մոտ   «Ղոնդիկի» վանական  համալիրում, Մոխրենեսի    «Օխտը  դռնի  վանք»-ում:  Ամեն  տարի  մաքրման  աշխատանքներին    մեզ  օգնում  են դպրոցականները, հասարակական տարբեր   կազմակերպությունների  անդամներ, այս   տարի  հաշվի  առնելով  Նոր  տիպի  կորոնավիրուսի   տարածման   վտանգը՝   նրանք չենք ներգրավվել ծրագրին: Հուսով ենք՝   կհաղթահարենք  համավարակը  և կհամագործակցենք  բոլորի   հետ»,-մասնավորապես  ասել է  Ա. Հայրապետյանը:
Նրա   խոսքով՝   համավարակի   շրջանում  Արցախում   զարգացել  է  ներքին տուրիզմը: Շրջայցերի ժամանակ՝  պատմամշակութային   վայրերում   նկատելի  է   կենցաղային  աղբի  մեծ   ծավալ,  ինչն  անթույլատրելի     և  ցավալի  է: 
На изображении может находиться: растение, дерево, на улице и природа
«Կոչ  ենք  անում  բոլորին՝   լինել  սրտացավ    և    բնության  գրկում  պահպանել  մաքրություն:Նշեմ, որ  մեր  կառույցի  աշխատակիցները   կամավորների  հետ   համատեղ    առաջիկա  օրերին    «Հունոտի  կիրճ»-ում  կազմակերպելու  է     շաբաթօրյակ»,- ավելացրել   է  մեր զրուցակիցը:  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search