Artsakhpress

Միջազգային

Չինաստանը մերժում է Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման եռակողմ բանակցություններ սկսելու ԱՄՆ առաջարկը

Ուրբաթ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում ընդունել ԱՄՆ-ի առաջարկը Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման եռակողմ բանակցություններ սկսելու վերաբերյալ:

Չինաստանը մերժում է Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման եռակողմ բանակցություններ սկսելու ԱՄՆ առաջարկը

Չինաստանը մերժում է Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման եռակողմ բանակցություններ սկսելու ԱՄՆ առաջարկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Ուրբաթ Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում ընդունել ԱՄՆ-ի առաջարկը Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման եռակողմ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Արևմտյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը փոխանցում է Panorama.am-ը:
«Չինաստանի կողմից, այսպես կոչված, զենքի վերահսկման վերաբերյալ եռակողմ բանակցություններ անցկացնելու առաջարկի մերժումը շատ հասկանալի է: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը շարունակում է հետապնդել Չինաստանին և նույնիսկ խեղաթյուրում է Չինաստանի դիրքորոշումը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
Նա շեշտել է, որ եռակողմ բանակցություններ սկսելու վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկության մեջ չկա ոչ ազնվություն, ոչ էլ լրջություն:
Լիցզյանը նշել է, որ դրա փոխարեն Վաշինգտոնը պետք է հետևի Ստրատեգիական հարձակողական զենքի կրճատման (ՍՀԶԿ) և սահմանափակման մասին պայմանագիրը երկարաձգելու և ԱՄՆ միջուկային զինանոցի հետագա կրճատման Ռուսաստանի կոչին:
Հունիսի 22-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները Վիեննայում քննարկել են զենքի վերահսկման հեռանկարները, այդ թվում «ՍՀԶԿ» պայմանագրի երկարաձգումը: Կողմերի պատվիրակությունները ղեկավարում էին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը և սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին:
«ՍՀԶԿ» պայմանագիրը լրանում է 2021 թվականի փետրվարի 5-ին: Մոսկվան բազմիցս Վաշինգտոնին առաջարկել է առանց նախապայմանների երկարաձգել համաձայնագիրը ևս հինգ տարով, որպեսզի կանխվի զենքի վերահսկման համակարգի ամբողջական փլուզումը: Անցյալ տարի ԱՄՆ-ը դուրս եկավ այս ոլորտում առանցքային փաստաթղթերից մեկից՝ Կարճ և միջին հեռավորության հրթիռների պայմանագրից, և վերջերս էլ հայտարարեց, որ լքում է Բաց երկնքի պայմանագիրը:
Այնուամենայնիվ, ինչպես այս երկու պայմանագրերի դեպքում, այնպես էլ «ՍՀԶԿ»- ճակատագիրը Միացյալ Նահանգները կապում է մի շարք պայմանների կատարման հետ: Մասնավորապես, ամերիկացիները պնդում են որ Չինաստանը միանա ռուս-ամերիկյան քննարկումներին և ձեռք բերված կայմանավորվածություններին:

     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Search