Artsakhpress

Հասարակական

Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը։

Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը

Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները:

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական էջում օրվա մասին կարդում ենք.
««Եվ նա իր մոտ կանչելով տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10:1):  Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբոս (Ալփյան), Շմավոն (Կանանացի) և Հուդա առաքյալներն էին նրանք, որոնցից վերջինը եղավ Հիսուսի մատնիչը: Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը: 

Հավատարիմ Հարուցյալ Հիսուսի վերջին պատգամին, (տես Մատթ. 28:18-19) առաքյալները Հիսուսի պատվիրանները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, «մկրտեցին նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով», այսպիսով դառնալով Քրիստոսի եկեղեցու հիմնադիրները: Քրիստոսի պատվիրանների ամենամեծ քարոզիչներից է Ս. Պողոս առաքյալը, որին քրիստոնյա եկեղեցին ճանաչում է իբրև 13-րդ առաքյալ: Առաքյալների գործունեությանն է նվիրված Աստվածաշնչի «Գործք Առաքելոց»-ը:
Ս. Պողոս առաքյալի քարոզչության, անձի ու գործունեության վավերագրեր են նաև Պողոս առաքյալի թղթերը, 14 նամակներն՝ հասցեագրված եկեղեցական համայնքներին ու անհատ քրիստոնյաներին:
Հայ Առաքելական Եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար Վարդավառից մեկ շաբաթ առաջ, Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը: Հայ եկեղեցու տոնացույցում կան նաև առաքյալների հիշատակության առանձին տոներ»։

     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կառավարությունից կստանան ֆինանսական աջակցություն

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Search