Ողբերգական դեպք Միջերկրական ծովում՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 11 մարդ ջրահեղձ է եղել, երբ փորձել է փրկել խեղդվող երեխային:
Եգիպտոսում ջրում խեղդվող երեխային փրկելու համար օգնության հասած 11 մարդ ջրահեղձ է եղել
Մարդկանց մեծ խումբն արևածագին գնացել է ծովափ լողալու, որը փակ է եղել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Որոշ ժամանակ անց մի երեխա սկսել է խեղդվել ջրում: Նրան փրկելու համար օգնության են հասել մարդիկ, որոնք բոլորը մահացել են:
Փրկարարներին հաջողվել է գտնել միայն յոթի մարմինները: Մյուսների որոնողական աշխատանքները շարունակվում են: