Artsakhpress

Տնտեսական

Էներգետիկ համակարգի արդիականացման  ուղղությամբ աշխատանքներ են  իրականացվում. Անդրանիկ Խաչատրյան

2016  թվականից   ԱՀ-ում  սկսել ենք  էներգետիկ համակարգի արդիականացման ծրագիրը։

Էներգետիկ համակարգի արդիականացման  ուղղությամբ աշխատանքներ են  իրականացվում. Անդրանիկ Խաչատրյան

Էներգետիկ համակարգի արդիականացման  ուղղությամբ աշխատանքներ են  իրականացվում. Անդրանիկ Խաչատրյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախէներգո» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն  Անդրանիկ  Խաչատրյանը՝ նշելով, որ  ծրագիրը բաղկացած է չորս փուլերից։
 
Նրա  խոսքով՝  ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան  17 մլրդ  դրամ։
 
«Ծրագրի  նպատակն է   ապահովել էներգետիկ ոլորտի  հուսալիությունը,   անվտանգությունը և  էլեկտրաէներգիայի արտահանումը։ Ի  դեպ,  արդեն երկրորդ տարին է, ինչ Արցախից էլեկտրական էներգիա ենք արտահանում Մայր հայրենիք։   Ներկայումս կառուցվում է նոր  օդային  գիծ դեպի  ՀՀ, վերակառուցվում է 110/ 38/30  գործող  ենթակայանները։ Ավարտվել  է  Աղավնո ենթակայանի  ամբողջական  վերակառուցումը, Աղավնո-Սպիտակաջուր-Սառնաղբյուր   ենթակայանի  օդային  գիծը  և ենթակայանը։ Մոտ  օրերս   ավարտվելու է նաև  Աղավնո- Շինուհայր տանող  երկու օդային գծերի  կառուցումը։  Այս փուլում իրականացնում   ենք Ստեփանակերտի  110/35/10  գործող  ենթակայանի  տեղափոխումը նոր  վայր։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել  ևս մեկ ենթակայան  Մաղավուզի  խաչմերուկում Ընդհանուր  ծրագիրն ավարտելուց հետո հնարավորություն կունենաք ավելի քան 500 մլն Կվտ/ժ  էլեկտրաէներգիա տեղափոխել ՀՀ։  Բարձրանալու է  մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը, սարքավորումները  լինելու են  բոլորավին  արդի»,- մասնավորապես ասել է Ա. Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ մշակել  են  նաև ներքին մատակարարման բաշխիչ  ցանցի  վերակառուցման ռազմավարական  ծրագիրը։

     

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Search