Artsakhpress

Միջազգային

Ղազախստանում ՉԺՀ-ի դեսպանատունն իր համաքաղաքացիներին նախազգուշացրել է նոր վտանգավոր վարակի մասին, որի հետևանքով մահացությունը «զգալիորեն ավելի բարձր է, քան COVID-19-ից»

Ղազախստանում Չինաստանի դեսպանատունն իր կայքում Չինաստանի քաղաքացիների համար նախազգուշացում է հրապարակել առ այն, որ երկրի տարածքում տարածվում է թոքաբորբի նոր տեսակ առաջացնող վտանգավոր վարակ:

Ղազախստանում ՉԺՀ-ի դեսպանատունն իր համաքաղաքացիներին նախազգուշացրել է նոր վտանգավոր վարակի մասին, որի հետևանքով մահացությունը «զգալիորեն ավելի բարձր է, քան COVID-19-ից»

Ղազախստանում ՉԺՀ-ի դեսպանատունն իր համաքաղաքացիներին նախազգուշացրել է նոր վտանգավոր վարակի մասին, որի հետևանքով մահացությունը «զգալիորեն ավելի բարձր է, քան COVID-19-ից»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է Daily Mail-ը։
Դեսպանատունը, վկայակոչելով տեղական ԶԼՄ-ների տվյալները, պնդում է, որ հունիսի կեսերից պետության մի շարք շրջաններում նոր տեսակի թոքաբորբով հիվանդների թիվը «զգալիորեն աճել է»: Միևնույն ժամանակ, հաղորդագրության մեջ ասվում է, որ «նոր և դեռևս չուսումնասիրված թոքաբորբից» մահացությունը «զգալիորեն ավելի բարձր է, քան COVID-19-ից»:
Դեսպանատունը պնդում է, որ այսօրվա դրությամբ Ղազախստանի որոշ շրջաններում վարակված է շուրջ 500 մարդ, ավելի քան 30 մարդու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ղազախստանի առողջապահության նախարարությունը հերքել է մի շարք չինական ԶԼՄ-ների տեղեկություններն առ այն, որ Ղազախստանում անհայտ թոքաբորբի դեպքեր են գրանցվում:
«Ղազախստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կառավարությունից կստանան ֆինանսական աջակցություն

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Search