Artsakhpress

Միջազգային

Այսօր Սրեբրենիցայի ցեղասպանության 25-րդ տարելիցն է

Բոսնիա-Հերցեգովինայում այսօր Սրեբրենիցայի ցեղասպանության 25-րդ տարելիցն է:

Այսօր Սրեբրենիցայի ցեղասպանության 25-րդ տարելիցն է

Այսօր Սրեբրենիցայի ցեղասպանության 25-րդ տարելիցն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1995 թվականի ամռանը Սրեբրենիցայում ՄԱԿ-ի խաղաղապահների պաշտպանության ներքո ապաստանել են մոտ 40 հազար բոսնիացի մահմեդականներ: Շրջանը պաշարած բոսնիացի սերբերի ուժերը գլխավորել է գեներալ Ռատկո Մլադիչը:
1995 թվականի հուլիսի 11-ին գրավելով Սրեբրենիցան, սերբական ուժերը փախստականների շարքերից առանձնացել են մոտ 8 հազար տղամարդկանց և տղաներին:
Կանանց և երեխաներին ավտոբուսներով ուղարկել են Բոսնիայի բանակի հսկողության տակ գտնվող շրջան, իսկ արական սեռի ներկայացուցիչներին գնդակահարել և թաղել են զանգվածային գերեզմաններում:
Սգո և հիշատակի արարողության մասնակիցներին այսօր ուղերձով դիմել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Չալրզը և այլ երկրների գործող ու նախկին պաշտոնյաներ:
Պատերազմից հետո նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային քրեական դատարանը քննել է մի շարք սերբ և խորվաթ պետական ու զինվորական գործիչների գործերը և նրանցից շատերին երկարատև ազատազրկման է դատապարտել:
Գեներալ Մլադիչի համար դատարանը պատիժ է ընտրել ցմահ ազատազրկումը:
Նյութի աղբյուր՝ azatutyun.am:

     

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Search