Այսօր՝ հուլիսի 11-ին, Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրեասյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 24 տարեկան։
Ապրիլյան պատերազմի հերոս Արման Անդրեասյանն այսօր կդառնար 24 տարեկան
«Արամս իր կյանքը տվեց հանուն մեզ՝ բոլորիս, կենսախինդ ու երբեք, ոչինչից չդժգոհող տղաս, ծառայության մասին, երբ հարց էի տալիս, միշտ ասում էր՝ ամեն բան լավ է։ Մայրական սիրտս վկայում էր մի բան, ամեն անգամ խոսելիս խորհուրդ էի տալիս զգույշ լինել, ասում էր՝ մա՛մ ջան, ոչ մի դժվարություն չկա։
Զինակից ընկերը, անունը էլի Արման Ավետիսյան, պատմեց, որ կռիվը երբ սկսվեց, Արմանս իրան օգնել է, վիրավոր հասցրել է դիրքի փակ տարածք, կարողացել է փրկել իր կյանք, հետո գնացել է մարտի դաշտ ու զոհվել։ Իմ 4 որդիներն էլ ծառայել են, Արմանս էլ ծառայությունից չէր խուսափում, ես հպարտ եմ, որ հերոսի մայր եմ, իսկ այն ցավը, որ սիրտս զգում է անբացատրելի է»,- ասել է հերոս Արման Անդրեասյանի մայրը՝ Լիլիֆար Անդրեասյանը։
Նյութի աղբյուր՝ Shantnews.am/: