Artsakhpress

Հասարակական

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 577 նոր դեպք․ ապաքինվել է 214, մահացել 6 քաղաքացի

Հայաստանում հուլիսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31969 դեպք, որոնցից 19633-ն` առողջացած:

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 577 նոր դեպք․ ապաքինվել է 214, մահացել 6 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 577 նոր դեպք․ ապաքինվել է 214, մահացել 6 քաղաքացի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31969 դեպք, որոնցից 19633-ն` առողջացած, 565-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11589 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 134989 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 577 նոր դեպք և 214 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 87 (կին), 67 (տղամարդ), 37 (տղամարդ), 63 (տղամարդ) և 86 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 182 է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Search