Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և միջազգային կառույցների կողմից համարժեք արձագանք է ակնկալում հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին:
Մակունցը ՀԱՊԿ-ի կողմից համարժեք արձագանք է ակնկալում Ադրբեջանի գործողություններին
Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում միջազգային համարժեք արձագանքը, այդ թվում ՀԱՊԿ–ի կողմից՝ ուղղված Ադրբեջանին, որը լրացուցիչ զսպաշապիկ կհանդիսանա ռազմատենչ Բաքվի համար: Հուսանք՝ ադրբեջանական կողմը արագորեն կանի համապատասխան հետևություններ և մարդկային կյանքերի գնով չի փորձի իր համար ներքաղաքական խնդիրներ լուծել՝ հակառակ դեպքում հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա»,-գրել է Մակունցը: