Չնայած՝ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին, Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել:
Արցախի հետ շփման գծում գիշերն օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել. Արցախի ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած սադրանքի: