ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի ռազմածովային բազայում ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Bonhomme Richard դեսանտային նավում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով 21 մարդ է տուժել:
ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա պայթյունի հետևանքով 21 մարդ է տուժել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
«Տասնյոթ նավաստիներ և չորս քաղաքացիական անձինք բուժում են ստանում տեղի հիվանդանոցում՝ կյանքի համար վտանգ չներկայացնող վնասվածքներով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նավի ամբողջ անձնակազմը տարհանվել է։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան հազար հրշեջ:
«Նավահանգստում բոլոր նավերի հետ կապ է հաստատվել և հրշեջ թիմեր են ուղարկվել հրդեհի մարման հարցում հնարավոր օգնություն ցուցաբերելու համար»,- հայտնել են հրամանատարությունից:
Պայթյունի պատճառները դեռևս ճշտվում են։