Artsakhpress

Վերլուծական

Էրդողանի հրամանագրի թիրախը Հունաստանն է․ Շահան Գանտահարյանի հոդվածը

Սուրբ Սոֆիան վերստին մզկիթի վերածելու Էրդողանի հրամանագիրը անշուշտ տարբեր թիրախներ հարվածելու նպատակ է հետապնդում։

Էրդողանի հրամանագրի թիրախը Հունաստանն է․ Շահան Գանտահարյանի հոդվածը

Էրդողանի հրամանագրի թիրախը Հունաստանն է․ Շահան Գանտահարյանի հոդվածը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Եթե ներքին սպառման համար Անկարայի ղեկավարը դիրքեր ամրապնդելու, ուժ ցուցադրելու եւ համաթուրքական տարածականությամբ վարկանիշի մրցանշային կետեր է ուզում ապահովել, ապա համիսլամական աշխարհում  եւ իսլամ զանգվածների առաջնորդը հանդիսանալու հավակնոտ քայլ է առնում: 

Առաջին անգամ չէ, որ Սուրբ Սոֆիայի ուղղությամբ նման ոտնձգություններ  են կատարվում: Սրանից առաջ եւս իսլամական արարողություններ կատարելու, եկեղեցին մզկիթի եւ ապա թանգարանի վերափոխելու կամ ընդհանրապես դրա բյուզանդական պատկանելիությունը նենգափոխելու բազմաթիվ պետական փորձեր են արվել։ 
Համաքրիստոնեական քաղաքակրթական արժեք ներկայացնող այս կոթողի միջազգային ուշադրությունը առավելաբար ՅՈՒՆԵՍԿՈ-ի դիտանկյունից է եղել է իբրեւ մշակութային կոթող: Հիմա հստակ ոտնահարում է տեղի ունենում դեպի միջազգային ընտանիք: Նախ, իհարկե, նկատի ունենալով ՅՈՒՆԵՍԿՈ-ի նպատակային ֆինանսավորումը ժողովուրդների միջեւ համակեցության խորհրդանիշ-կառուցվածքին: 
Համաքրիստոնեական դատապարտումների մեծ ալիք չպետք է ակնկալել Էրդողանի ստորագրած հրամանագրի դիմաց: Թե՛ հրամանագիրը եւ թե՛ հակազդեցության ալիքը քաղաքական դրդապատճառներ ունեն: Օրինակ` քրիստոնեական մշակույթով հատկանշված եվրոպական երկու երկրներ կարող են բոլորովին տարբեր հակազդեցություններ ունենալ: Լիբիայում թուրքական շահերի հետ սուր բախում ունեցող Ֆրանսիան  ծանր մեղադրանքներ կարող է հնչեցնել, մինչ աշխարհագրական նույն տարածքում շահերի համատեղման կարգով Իտալիան ավելի կրավորական դիրք որդեգրել: Անկախ ներդավանական տարաձայնություններից, ուղղափառ եկեղեցու մայր կենտրոնը հանդիսացած Սուրբ Սոֆիայի մզկիթի վերածումը կարող է շատ չխռովել Մոսկվայի պետական շրջանակները, ովքեր գիտակցում են, թե դեռեւս Անկարայի հետ ռազմաքաղաքական գործողություններ համակարգելու առիթ եւ տեղ ունեն: 
Նույն տրամաբանությունն է դրսեւորվում իսլամական աշխարհում: Թուրքիայի հետ մրցակցային հարաբերությունների եւ հակառակ դիրքերի վրա գտնվող Եգիպտոսն ու Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտեցին Թուրքիայի նախագահի ձեռնակած քայլը: 
Կան իհարկե հայկական առնչություններ Տրդատ եւ Սինան ճարտարապետների հետ կապված ինչպես նաեւ` Սուրբ Գրիգոր Լուսավորչի որմնանկարը կամ Փորթա Արմենիսին (Հայկականդուռ), Բյուզանդիոնի ծագումով հայ կայսրերի եւ կայսրուհիների թագադրման արարողություններին: Այս առնչությունները անշուշտ որեւէ կապ կամ ազդեցություն չունեն քաղաքական մղումներով ստորագրվող հրամանագրերի կամ հակազդեցությունների վրա: Քաղաքական հեռավոր զուգահեռ  հայկական առնչության հետ կարող է գծվել Ախթամարի Սուրբ Խաչի ուղղությամբ, թե՛ միջազգային մշակույթի կենտրոնների ներգրավվածությունը եւ թե՛ եկեղեցու վերանորոգման եւ մանավանդ այնտեղ կատարվելիք եկեղեցական արարողությունների թույլտվութեան կամ առհասարակ եկեղեցի-թանգարան կամ իսլամական արարողության օգտագործման վայրի պահանջները նկատի ունենալով: Բոլորը վկայում են ո՛չ միայն հակաքաղաքակրթական վարքագծի, այլ նաեւ ոչ թուրք պատկանելիություն ունեցող մշակութային արժեքները թուրքացնելու համապետական որոշումների մասին: 
Ահա այստեղ է, որ հրամանագրի առանցքային կետն ընդգծվում է։ Բյուզանդիոնի ժառանգորդը Հունաստանն է. հատկապես քաղաքակրթական, մշակութային ընկալումներով. մասնավորաբար Պոլիսով. այս պարագային` Կոստանդնուպոլիսով: 
Կոստանդնուպոլիս անվան օգտագործումն անգամ ջղագառություն էր սկսել մատնել Անկարայի պետական շրջանակներին: Վերջերս լարվածության բարձր աստիճանաչափով ուշադրություն  էին գրավում թուրք-հունական հարաբերությունները: Սպառնալիքներ, մեղադրանքներ եւ աննախադեպ խստացումով հռետորություն, Անկարայի կողմից Հունաստանի օդային տարածքի ուղղությամբ կատարվող ոտնձգություններ, հունական կղզիների թրքական պատկանելիության մասին հայտարարություններ` Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ նախապատերազմական մթնոլորտ առաջացրել էին եւ անշուշտ Հունաստանի դեմ Թուրքիայի հարձակման որոշման փաստաթղթի «գաղտնազերծում»: 
Պատահական չէ, որ Հունաստանի պետական շրջանակներից հնչում էին կոչեր` հյուսիսային Հունաստանում գտնվող Աթաթուրքի տունը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի թանգարանի վերածելու մասին: 
Ընդամենը մի ամիս առաջ Անկարայում տեղի  էր ունենում Էրդողանի գլխավորությամբ խորհրդատվական բարձրագույն մարմնի հինգժամյա նիստ` հատկացված Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պետական պայքարին: Լոբբիստական խմբավորումների դեմ Անկարայի պայքարը թիրախավորում է նաեւ հունական լոբբին: Տարբեր ձեւաչափերում Հունաստանն ու Հայաստանը, նաեւ Կիպրոսը ներառելով, ռազմավարական գործընկերություններեն ստորագրել եւ համագործակցում են միջազգային ընտանիքի տարբեր կառույցներում: Այս բոլորը հայտնաբար մաս են կազմել բարձրագույն մարմնի օրակարգի կետերին: 
Սուրբ Սոֆիայից լսելի նամազը ազդանշան է, որ Անկարան հունական տարածքների ուղղությամբ առայժմ քաղաքական գործողություններ կձեռնարկի։
Շահան Գանտահարյան

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search