Artsakhpress

Ռազմական

Տավուշում խոցվել է Ադրբեջանի մի քանի ԱԹՍ.լուսանկարը վկայում է իսրայելական արտադրության լինելու մասին

ՀՀ Զինված ուժերը խոցել են հակառակորդի ոչ միայն մեկ, այլ մի քանի անօդաչու թռչող սարք:

Տավուշում խոցվել է Ադրբեջանի մի քանի ԱԹՍ.լուսանկարը վկայում է իսրայելական արտադրության լինելու մասին

Տավուշում խոցվել է Ադրբեջանի մի քանի ԱԹՍ.լուսանկարը վկայում է իսրայելական արտադրության լինելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 
«Այս պահի դրությամբ մենք ունենք խոցած ոչ միայն մեկ ԱԹՍ, այլ մի քանիսը, որոնցից մեկը կամիկաձե: Հակառակորդի բոլոր գործողություններն ըստ էության ճնշվել են իրենց տրամաբանության մեջ»,- ասաց Քոչարյանը:
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում հայկական Զինված ուժերի խոցած ադրբեջանական առաջին անօդաչու թռչող սարքի լուսանկարը թույլ է տալիս ենթադրելու, որ այն իսրայելական արտադրության է, սակայն լուսանկարի որակի պատճառով դեռևս դժվար է հստակ պնդել ԱԹՍ-ի մոդելը:
Պատկերվածը կամ հետախուզական Thunder-B է, կամ գլխիվայր շրջված հարվածային (մահապարտ) Skystriker ԱԹՍ: Երկուսն էլ իսրայելական արտադրության են: Thunder-B-ն կիրառվել և խոցվել է նաև ապրիլյանի ժամանակ, իսկ Skystriker-ները համեմատաբար նոր են՝ առաջին անգամ ցուցադրվել են Ադրբեջանի ՊՍԾ սպառազինությունում 2019-ի հունվարին, ապա նաև բանակում:
Հուլիսի 13-ի գիշերը ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հայաստանի Զինված ուժերը ադրբեջանական ԱԹՍ են խոցել Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողության ընթացքում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Ռուս խաղաղապահները Շուշիից Ֆիզուլիի շրջան ճանապարհին ուղեկցել են ադրբեջանցի զինվորականներին

Search