Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում մոտ 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրի վերաբերյալ նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հուլիսի 13-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցում մոտ 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրին:

Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում մոտ 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրի վերաբերյալ նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում մոտ
300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրի վերաբերյալ նախագահ  Արայիկ Հարությունյանը
խորհրդակցություն է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Ծրագրի նախագծահաշվարկային աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ թաղամասը բաղկացած կլինի 7 և 9 հարկ ունեցող 6 շենքերից, որոնցից 3-ի նախագծերն ու հողային աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մյուս մասի նախապատրաստական գործընթացն ավարտին կհասցվի մոտակա ամիսներին: Շենքերի կառուցումը կիրականացվի պետական և մասնավոր հատվածների համաֆինանսավորմամբ, կապահովվի բնակարանների գների մատչելիության սկզբունքը:
Հանրապետության նախագահը նշել է, որ յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան ծրագրային դրույթը կյանքի կոչելու համար կառավարությունը խրախուսելու է բազմաբնակարան նոր թաղամասերի կառուցումը՝ խստորեն պահպանելով որակի բոլոր չափորոշիչները: Ի թիվս այլ ցուցումների՝ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին մեկ անգամ ևս ուսումնասիրել տարածքի երկրաբանական առանձնահատկությունները, շենքերի սեյսմակայունության ապահովման բոլոր տարբերակները և համապատասխան որոշում կայացնելուց հետո միայն սկսել թաղամասի շինարարական աշխատանքները:
Խորհրդակցությանը մասնակցում էին քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Search