Մարդիկ, ովքեր հիվանդացել են Covid-19-ով, կարող են նորից վարակվել կորոնավիրուսով․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ այն մարդիկ, ովքեր հիվանդացել են Covid-19-ով, կարող են նորից վարակվել կորոնավիրուսով, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանց իմունիտետը կարող է թուլանալ մի քանի ամիս անց:
Մարդիկ, ովքեր հիվանդացել են Covid-19-ով, կարող են նորից վարակվել կորոնավիրուսով․ ԱՀԿ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ընդգծելով, որ գիտնականները դեռեւս չունեն ամբողջական պատկերը, ԱՀԿ նոր հիվանդությունների բաժանմունքի վարիչ, դոկտոր Մարիա վան Կերչովը հայտարարել է, որ հիվանդները «հասնում են իմունային արձագանքի որոշակի մակարդակի»: «Մենք չգիտենք, թե որքանով է ուժեղ այս պաշտպանությունը եւ որքան կտեւի այն»,- ասել է նա Ժնեւում կազմակերպության գրասենյակում կայացած մամուլի ասուլիսում,- Այսպիսով, ներկայում իրականացվում են մի շարք ուսումնասիրություններ, որոնք փորձում են պատասխանել այս հարցերին»:
ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանը նույնպես նշել է, որ բավարար տվյալներ չկան՝ պարզելու, թե կարող են արդյոք այս կորոնավիրուսով կրկին վարակվել այն մարդիկ, որոնց մոտ կան հակամարմիններ: