Artsakhpress

Մշակույթ

Մաշա Մնջոյանը Chains երգի փայլուն կատարմամբ հաղթահարել է «Ավստրալիայի ձայնը» նախագծի ևս մեկ փուլ (տեսանյութ)

«Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծի շրջանակում շատերն են սրտատրոփ սպասում Մաշա Մնջոյանի ելույթներին:

Մաշա Մնջոյանը Chains երգի փայլուն կատարմամբ հաղթահարել է «Ավստրալիայի ձայնը» նախագծի ևս մեկ փուլ (տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԵրգչուհին շարունակում է իր հաղթարշավը՝ արդարացնելով երկրպագուների սպասելիքները:
Մնջոյանը մրցույթի հերթական փուլում ներկայացրել է հանրահայտ երգչուհի Թինա Արենայի Chains երգն ու անցել հաջորդ փուլ:
Խոսելով երգի ընտրությունից՝ Մաշան նշում է, որ Թինա Արենան հարազատ է իր հոգուն, նա շատ սիրված է Ավստրալիայում և իր համար մեծ պատիվ է ներկայացնել Արենայի Chains ստեղծագործությունը:
Մաշան խոստովանում է, որ նման երգ կատարելը մարտահրավեր է իր համար, սակայն եթե ցանկանում է լավ երգչուհի դառնալ, պետք է պատրաստ լինի ամեն բանի:
Մրցույթի նախորդ փուլերում Մաշան փայլուն է կատարել Սելին Դիոնի All By Myself, Արետա Ֆրանկլինի Respect, Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing   ստեղծագործությունները:
Մաշա Մնջոյանը 2013 թվականին հաղթել է «Հայաստանի ձայնը» մրցույթում: Նա մասնակցել է նաև «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին՝ անցնելով կիսաեզրափակիչ փուլ:
Անժելա Համբարձումյան

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Search