Artsakhpress

Քաղաքական

Կրեմլը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով

Ռուսաստանը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով` կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և հրադադար հաստատել։

Կրեմլը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով

Կրեմլը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված կրակոցներով: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և հետևել հրադադարի պահպանման վերաբերյալ ստանձնած պարտավորություններին»,-նշել է Պեսկովը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ՌԴ նապագահի մամուլի խոսնակը պատասխանել է․
«Ռուսաստանը (մենք արդեն հայտարարել ենք ամենատարբեր մակարդակներով) պատրաստ է գործադրել միջնորդական ջանքեր հարցի կարգավորման համար` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Գիտեք, որ հեռախոսային զրույցներ են եղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Երևանի ու Բաքվի գործընկերների հետ։ Եվս մեկ անգամ երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել»։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search