Artsakhpress

Քաղաքական

Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը

Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տիրող իրավիճակի առնչությամբ, նշելով, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը

Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտարարությունը հրապարակված է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական կայքում:
«Բելառուսի Հանրապետությունը խորը մտահոգությամբ է արձանագրում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շարունակվող սրացումը։  Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների և միջազգայնորեն ճանաչված այլ գործիքների օգնությամբ։ Ուժի կիրառումը կարող է միայն խորացնել իրավիճակը։ Կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին, խուսափել լարվածության աճի և մարդկային զոհերի հանգեցնող ցանկացած քայլից»,- ասված է հայտարարության մեջ:
Նախարարությունը հուսով է հայտնում, որ Բաքուն և Երեւանը կվերականգնեն ուղիղ երկխոսությունը, կդրսևորեն երկու ժողովուրդներին բնորոշ իմաստություն և խոհեմություն՝ գիտակցելով ողջ տարածաշրջանի կայունության պատասխանատվությունը:
«Ակնկալում ենք նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի բարեկամ բոլոր երկրներն իրենց հեղինակությունն օգտագործում են լարվածությունը նվազեցնելու համար, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշված է հրապարակված հայտարարությունում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search