Ալիևը պարզապես չի ցանկանում հաշվի նստել այն պարզ իրողության հետ, որ ադրբեջանական բանակը իր մարտունակությամբ ակնհայտորեն զիջում է հայկական բանակին, քանզի վերջինս իր ստեղծման օրվանից բազմիցս ապացուցել է, որ ոչ միայն զորու է կասեցնելու հակառակորդի ոտնձգություններն ու էսկալացիոն գործողությունները, այլ նաև հասնել առաջադրված մարտական խնդիրների լիարժեք կատարմանը` հարկ եղած դեպքում սիմետրիկ և ասիմետրիկ հակահարվածներով։