Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտի մի շարք մարզահրապարակներ ու մարզադահլիճներ կբարեկարգվեն

ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է Ստեփանակերտի մի շարք մարզահրապարակներ և մարզադահլիճներ:

Ստեփանակերտի մի շարք մարզահրապարակներ ու մարզադահլիճներ կբարեկարգվեն

Ստեփանակերտի մի շարք մարզահրապարակներ ու մարզադահլիճներ կբարեկարգվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ՌԵՍԶ նախարարության մամլո ծառայության պատասխանատու Նարե Նիկողոսյանն  ասել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում նախարար Սամվել Շահրամանյանի և Արցախի մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրների լուծումը տեղափոխվում է գործնական փուլ:
Մասնավորապես՝ շրջայցի ընթացքում նախարարների առաջին կանգառը Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտն էր, որտեղ քննարկվե է հին վազքուղին նորով փոխարինելու հարցը: Նոր վազքուղին անհամեմատ ավելի արդյունավետ կդարձնի թեթև ատլետիկայի պարապմունքները: Տեղում քննարկվել են նաև ծրագրի իրականացման մանրամասներն ու ժամկետները:
На изображении может находиться: 3 человека, люди стоят и на улице
Հաջորդիվ գերատեսչությունների ղեկավարներն այցելել են Ստեփանակերտի համար 7 դպրոց, որի նկուղային հարկում հարմարեցված պայմաններում մարզվում են արցախցի ծանրորդները: Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանը տեղում ներկայացրել է մարզադահլիճի վերանորոգման նախագիծը, ըստ որի, հարակից, չափերով ավելի մեծ տարածքը կարելի է վերանորոգել ու կահավորել որպես ծանրամարտի դահլիճ: Քննարկվել է նաև դպրոցի մարզահրապարակը բարեկարգելու ծրագիրը: Այն կծառայի ոչ միայն դպրոցի աշակերտներին, այլ նաև կօգտագործվի տարբեր մարզական միջոցառումների համար:
На изображении может находиться: один или несколько человек
ԼՂՀ կամավոր ֆիզկուլտուրային-մարզական կենտրոնի մարզադահլիճը, որտեղ անցկացվում են սեղանի թենիսի պարապմունքները, տարիներ շարունակ չի վերանորոգվել: Այդուհանդերձ, անգամ խոնավության և այլ անհարմարությունների պայմաններում մարզումները չեն դադարեցվել: Նախարարները գնահատեցին կարիքները: Վերանորոգման աշխատանքների մեկնարկը չի ուշանա: На изображении может находиться: 3 человека, люди стоят и борода
Ազատամարտիկների 31 հասցեում գտնվող շենքի ապաստարանը նախկինում օգտագործվել է որպես մարզադահլիճ: Նախարարներ Սամվել Շահրամանյանն ու Արամ Սարգսյանը եղան նաև այդ դահլիճում՝ պարզելու՝ հնարավո՞ր է վերաբացել այն բարեկարգումից հետո:
На изображении может находиться: стол и в помещении
Շրջայցի արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ առաջնահերթության, ընթացիկ տարում վերանորոգել ու բարեկարգել վերոհիշյալ մարզադահլիճները: ՌԵՍԶ նախարարության սպորտի վարչության կողմից տեխնիկական առաջադրանքներ կներկայացվեն, ինչի հիման վրա քաղաքաշինության նախարարության մասնագետները կգնահատեն կարիքները և կմշակեն նախահաշիվ ու պլան:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search