Արցախում 2015 թվականին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով այդ աշխատանքներում ներգրավվել են պետական կառավարման որոշ մարմիններ:
Հաստատվել են մարդահամարի անցկացման հանձնաժողովների կազմերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այսօր կայացած ԼՂՀ կառավարության հերթական նիստում, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը, հաստատվել են համապետական, Ստեփանակերտ քաղաքի և շրջանային հանձնաժողովների կազմերը: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ կստեղծվի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա տոնակատարության միջոցառումների կազմակերպման և աշխատանքների համակարգման կառավարական հանձնաժողով: