Artsakhpress

Վերլուծական

Արաբական աշխարհը վերջապես բացահայտում է Էրդողանի կեղծավորությունը՝ որպես պաղեստինցիների «պաշտպան»

Ես նախկինում գրել եմ՝ մատնանշելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կեղծավորությունը ՝ իրեն պաղեստինցիների «պաշտպան» հռչակելու վերաբերյալ, միևնույն ժամանակ պահպանելով Իսրայելի հետ ռազմական, դիվանագիտական ​​և տնտեսական կապերը:

Արաբական աշխարհը վերջապես բացահայտում է Էրդողանի կեղծավորությունը՝ որպես պաղեստինցիների «պաշտպան»

Արաբական աշխարհը վերջապես բացահայտում է Էրդողանի կեղծավորությունը՝
որպես պաղեստինցիների «պաշտպան»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երուսաղեմում բնակվող մրցանակակիր լրագրող Խալեդ Աբու Թոամեն, որը Գեյթսթոուն ինստիտուտի Շիլմանի լրագրության ֆակուլտետի գիտաշխատող է, 2020 թ․ օգոստոսի 25-ին մի ծավալուն հոդված է հրապարակել Գեյթսթոուն ինստիտուտի կայքում՝ «Արաբներն ու մահմեդականները՝ Թուրքիայի Էրդողանին․ «Ինչո՞ւ չես բողոքում ինքդ քո դեմ» վերնագրով»։

Էրդողանը օսմանյան սուլթաններից ժառանգել է դիվանագիտական ​​լարի վրայով քայլելու հմտությունը: Դարեր շարունակ Օսմանյան կայսրությունը կատարելագործել է երկու հակամարտող տերությունների կողմից լինելու քաղաքական արվեստը։ Սուլթանները Ֆրանսիայի և Անգլիայի հետ էին՝ ընդդեմ Գերմանիայի և Գերմանիայի հետ էին՝ ընդդեմ Ֆրանսիայի ու Անգլիայի։ Այժմ նույն քաղաքականությունը վարում է Էրդողանը՝ կարծես թե պաղեստինյան կողմում լինելով՝ միաժամանակ պահպանելով Իսրայելի հետ բազմաբնույթ հարաբերությունները: Նմանապես, Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ, միաժամանակ Ռուսաստանից գնում է ժամանակակից հրթիռներ, ինչը ՆԱՏՕ-ի քաղաքականության խախտում է։

Զարմանալիորեն, Էրդողանը միաժամանակ թե՛ Թրամփի, թե՛ Պուտինի լավ ընկերն է․․․ Արաբական և իսլամական աշխարհում այս հակասական և կեղծավոր վարքագիծը վերջապես բացահայտվեց՝ Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կողմից իրենց հարաբերությունները կարգավորելու կապակցությամբ: 2020 թ․ օգոստոսի 14-ին Էրդողանը սպառնաց ԱՄԷ-ին՝ դադարեցնել  դիվանագիտական ​​հարաբերությունները և հետ կանչեց Թուրքիայի դեսպանին ԱՄԷ-ից, մինչդեռ Թուրքիան ինքը նորմալ հարաբերություններ է  պահպանում Իսրայելի հետ, որտեղ նա դեսպանատուն ունի, իսկ Իսրայելը դեսպանատուն ունի Անկարայում․․․

Այժմ բազմաթիվ արաբներ հիշեցնում են Էրդողանին, որ «Թուրքիան մահմեդական մեծամասնություն ունեցող առաջին երկիրն էր, որ ճանաչեց Իսրայելի պետությունը: Նրանք նաև նրան հիշեցնում են 2005 թվականին Իսրայել կատարած նրա պաշտոնական այցի և Թուրքիայի ու Իսրայելի միջև տասնամյակների ռազմական, ռազմավարական և դիվանագիտական ​​համագործակցության մասին», գրել է Աբու Թոամեն: Ահա մի քանի հայտարարություններ, որոնք Աբու Թոամեն մեջբերել է արաբական և մահմեդական աղբյուրներից ՝ բացահայտելով Էրդողանի կեղծավոր դիրքորոշումը: Էրդողանը «տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների պաշտոնական հովանավորն է:

Նա այդ խմբավորումներն օգտագործում է արաբական երկրները, այդ թվում ՝ Սիրիան, Իրաքը, Լիբիան և Եգիպտոսն ապակայունացնելու համար․․․․ Թվում է, թե Էրդողանը տառապում է շիզոֆրենիայից, որը զարմացնում և շփոթեցնում է նույնիսկ իր կողմնակիցներին», գրել է եգիպտացի լրագրող Ադել ալ-Սանհուրին youm7.com կայքում, 2020 թ․ օգոստոսի 21-ին։ Հորդանանցի գրող Նուրա ալ-Մոտեարին հարցրել է․ «Արդյոք Էրդողանը հոգեկան հիվանդություն ունի՞ և տառապում է անձի երկատվությամբ, կամ նա հաստատ գիտի՞, որ ճնշված թուրք ժողովրդի և «Մահմեդական եղբայրների» իր հետևորդները կույր հավատարմությամբ հետևում են իրեն և չեն տեսնում իրենց քթից այն կողմ։ Ինչպե՞ս է Էրդողանը սպառնում հետ կանչել իր դեսպանին Աբու Դաբիից Իսրայելի հետ պատմական խաղաղության համաձայնագրի պատճառով այն դեպքում, երբ Իսրայելի դեսպանատունը գործում է Թուրքիայում»։

Սաուդյան Արաբիայի քաղաքական գործիչ Մոնզեր ալ-Շեյխ Մուբարաքը գրել է. «Ես համոզված եմ, որ Էրդողանը հոգեբույժի կարիք ունի: Հաղորդում են, որ Թուրքիան կծառայի Իսրայելին՝ իսրայելցիներին ԱՄԷ տեղափոխելով այն ժամանակ, երբ Էրդողանը դեմ է [Իսրայելի հետ] հարաբերությունների կարգավորմանը: Հիմարությունը բուժում չունի»: Սաուդյան Արաբիայի քաղաքական գործիչ Աբդուլլա ալ-Բանդերը սոցիալական ցանցում իր տեղադրած տեսանյութում ասել է, որ Էրդողանը հայտնի է իր խոսքով, ոչ թե իր գործողություններով: «Զավեշտալին այն է, որ Էրդողանը նաև առաջին մահմեդական առաջնորդն էր, որն այցելեց [սիոնիզմի հիմնադիր Թեոդոր] Հերցլի գերեզմանը Իսրայելում և հանդիպեց [այն ժամանակ Իսրայելի վարչապետ Արիել] Շարոնի հետ: Էրդողանը առևտուր է անում պաղեստինյան հարցում։ Թուրքիան ավելի քան 70 տարի հարաբերություններ ունի Իսրայելի հետ, սակայն այս տարիների ընթացքում ոչ մի լավ բան չի արել պաղեստինցիների համար»: Սաուդյան Արաբիայի գրող Ռավաֆ ալ-Սոաինը նույնպես սոցիալական ցանցերի հարթակներում տեղադրել է մի տեսանյութ՝ հարցնելով․ «Ինչո՞ւ դու [Էրդողան] հետ չես կանչում քո դեսպանին Թել Ավիվից և վտարում Թուրքիայում Իսրայելի դեսպանին, որպեսզի քեզ կոչենք հերոս և պաղեստինյան հարցի պաշտպան։ Մեղադրելով Արաբական Միացյալ Էմիրություններին՝ Էրդողանը դառնում է անմիտ և արհամարհելի»։ Սաուդյան Արաբիայի «Օքազ» թերթն իր խմբագրականում գրել է․ «Էրդողանի վարչակարգը բաց չի թողնում պաղեստինյան հարցում սակարկելու և բոլորին խաբելու հնարավորությունը: Չնայած Էրդողանի կեղծավորությանը, որը ակնհայտ դարձավ արաբական և իսլամական հասարակական կարծիքի համար, նրա վարչակարգը շարունակում է խաղալ մահմեդականների զգացմունքների հետ:

Թուրքիայի նախագահը, կարծես, երկակի ստանդարտներ է կիրառում՝ անտեսելով Թել Ավիվում իր դեսպանի ներկայությունը»: Աբու Թոամեն եզրափակել է․ «Շատ արաբների խիստ արձագանքը Էրդողանի սպառնալիքին նշան է այն բանի, որ նրանք հասկանում են, որ նա արաբական և մահմեդական խաղաքարտ խաղարկող նենգ արկածախնդիր է՝ փորձելով վերակենդանացնել իսլամական խալիֆայությունը իր իշխանության ներքո: Դատելով Էրդողանի սպառնալիքին արաբական լայն արձագանքից ՝ Թուրքիայի ղեկավարն ընդունվում է ոչ թե որպես ինչ-որ խալիֆ, այլ՝ խելագար ամբոխավար և ահաբեկչության հովանավոր»:

Բացի այդ, թուրք լրագրող Բուրաք Բեքդիլը 2020 թվականի օգոստոսի 27-ին BESA կենտրոնի կողմից հրապարակված հոդվածում ներկայացրել է դիվանագիտության նկատմամբ Թուրքիայի երկերեսանի մոտեցման պատմական անցյալը։ Բեքդիլը գրել է․ «1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ Թուրքիան մնաց չեզոք:

Դրա ավարտից հետո, այն ժամանակ Թուրքիայի երիտասարդ հանրապետությունը դարձավ առաջին մահմեդական երկիրը, որը 1949 թ․ մարտի 28-ին ճանաչեց Իսրայելի նորաստեղծ պետությունը։ 1950 թ․ հունվարին, Անկարան կադրային դիվանագետ Սեյֆուլլահ Էսինին ուղարկեց Թել Ավիվ՝ որպես Իսրայելում առաջին թուրք ժամանակավոր հավատարմատար։ 1951 թվականին Թուրքիան միացավ արևմտյան երկրների խմբավորմանը՝ բողոքելով Կահիրեի՝ Սուեզի ջրանցքով իսրայելական նավերի անցումն արգելող որոշման դեմ: Մոսադը [Իսրայելի հետախուզական գործակալությունը] 1950-ականների սկզբին կենտրոն բացեց թուրքական հողի վրա:

1954 թվականին Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսը Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում արաբական երկրներին կոչ արեց ճանաչել Իսրայելը»: Հավանաբար, Թուրքիայի կեղծավորությունից ավելի վատն այն է, որ արևմտյան և արաբական երկրները դյուրահավատորեն խաբվելով թուրքական խորամանկություններից՝ կարծում են, որ Թուրքիան իրենց բարեկամն ու դաշնակիցն է։

Հարութ Սասունյան



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search