Artsakhpress

Տնտեսական

Նախագահ Հարությունյանն ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին:

Նախագահ Հարությունյանն ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանին

Նախագահ Հարությունյանն ընդունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր
տնօրեն Կարեկին Օդաբաշյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի  աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ երկրի ղեկավարը հետաքրքրվել է ընկերության կողմից նոր ներդրումների ընթացքով՝ նշելով, որ կապի և տեխնոլոգիաների զարգացման գործում դրանք էական նշանակություն ունեն: Հանրապետության նախագահի խոսքով՝ հատկապես շարժական համացանցի արագության բարձրացումը, ինչպես նաև սակագների վերանայումը, մեծապես փոխելու են ոչ միայն հանրային տրամադրությունները, այլև իրենց դրական ազդեցությունն են թողնելու Արցախի ներդրումային դաշտի գրավչության վրա:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարեկին Օդաբաշյանը նշել է, որ, չնայած համավարակի պատճառով ներկրված նոր սարքավորումների տեղադրումը դանդաղել էր, բայց այս օրերին ընկերությունը ողջ ծավալով շարունակում է աշխատանքները: Գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ բարձր արագությամբ 3G կապն արդեն իսկ հասանելի է մայրաքաղաքում և Շուշիում, առաջիկա օրերին էլ հասանելի կդառնա մնացած խոշոր բնակավայրերում: Իսկ մինչև տարեվերջ նոր 3G-ի ծածկույթի տակ կլինեն ներհանրապետական գլխավոր ճանապարհները, Հայաստանին կապող միջպետական մայրուղիները:
Մինչև 2022 թ. էականորեն նվազելու են մատուցվող ծառայությունների սակագները. արդեն հունվարի 1-ից կլինի առաջին շոշափելի վերանայումը: Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, նոր տարուց գործելու են նաև նոր փաթեթներ, որոնք ավելի մատչելի պայմաններ են առաջարկելու բաժանորդներին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի բնակչության համար մեկ տարի ժամկետով անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները

Մարտակերտի շրջանի 7 բնակավայր եռակողմ համաձայնությամբ ևս անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Թոշակներ և նպաստներ չստացած արցախցիները կստանան իրենց հասանելիք գումարները

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Search