Բեյրութում տեղի ունեցած աղետի կապակցությամբ լիբանանահայ մեր հայրենակիցներին ֆինանսական և նյութական օժանդակություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպող և համակարգող աշխատանքային շտաբի ղեկավար, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի մոտ հրավիրվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Արցախում լիբանանահայությանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով ստեղծված աշխատանքային շտաբում կայացել է հերթական խորհրդակցությունը
«Խորհրդակցության ընթացքում մշակվել և քննարկվել է ճանապարհային քարտեզը, որն ընդգրկում է Լիբանանից Արցախ դիմում-հայտ ներկայացնելուց մինչև տեղում լիիրավ ինտեգրվելը, ներառյալ աշխատանք, կենսական ու կենցաղային այլ պայմաններ: Այս պահի դրությամբ Արցախ է ժամանել երկու ընտանիք:
Կան տեղեկություններ, որոնց համաձայն 15 ընտանիք մտադիր է տեղափոխվել Արցախ: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Արցախում անելու են ամեն հնարավորը, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք զգա ինչպես հայրենիքում: Արցախը բոլոր հայերի տունն է»,- այս մասին տեղեկացնում է «Արցախի ժողովրդից լիբանանահայերին» ֆեյսբուքյան էջը: