Artsakhpress

Ռազմական

Արցախի ազատամարտիկների միությունը համախմբող ուժ է, որը ծառայում է պետության ամրապնդման և հզորացման շահերին. ԱԱՄ-ն ամփոփել է առաջին կիսամյակի գործունեությունը

Արցախի ազատամարտիկների միությունն ամենից առաջ մեր երեկվա պատերազմի բոլոր մասնակիցներին համախմբող ուժ է, որը ծառայում է մեր պետության ամրապնդման և հզորացման շահերին:

Արցախի ազատամարտիկների միությունը համախմբող ուժ է, որը ծառայում է պետության ամրապնդման և հզորացման շահերին. ԱԱՄ-ն ամփոփել է առաջին կիսամյակի գործունեությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱԱՄ 2020 թվականի կիսամյակային գործունեությունը սկսվեց Կարկառաշենից (Կրկժանից): Կրկժանի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ և հասարակական ակտիվ գործունեության համար մի շարք ազատամարտիկներ պարգևատրվեցին արժեքավոր նվերներով: Պարգևատրումն իրականացրեց միության նախագահ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը: Հայոց բանակի 28-րդ տարեդարձին ընդառաջ Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և Միության վարչության որոշմամբ՝ Ազատամարտի առաջին կարգի հաշմանդամներին շնորհավորելու նպատակով Արցախում բնակվող, բոլոր 142 առաջին կարգի զինվորական հաշմանդամներին տրամադրվեց գումար՝ յուրաքանչյուր ազատամարտիկի 150 000 դրամի չափով:
 
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման օրը, Արցախում տեղի ունեցած տոնական միջոցառումներն իրենց բովանդակությամբ բավականին հագեցած էին և ոգեշնչող: Հատկանշական է այն հանգամանքը, որ Ստեփանակերտում և ՊԲ գրեթե բոլոր զորամասերում կազմակերպված միջոցառումներն ուղեկցվում էին ոչ միայն հանդիսավոր միտինգներով ու տոնական համերգներով, այլև բանակին օգտակար լինելու հետաքրքիր նախաձեռնություններով: Այդ առումով առանձնացման արժանի է Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի կատարածը, ով, ավանդույթի համաձայն, այս անգամ ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության բանակին նվիրաբերեց «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
 
Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային տոնին նվիրված, ՊԲ-ի վարչության կին զինծառայողներն ու տնտեսական մասի աշխատակիցները առանձնահատուկ ուշադրության են արժանացել ՊԲ հրամանատարության ու Արցախի ազատամարտիկների միության կողմից: Կարևորելով գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների դերակատարումը զորքերի կենսագործունեության բոլոր բնագավառներում՝ ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանն ու Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը համոզմունք են հայտնել, որ ինչպես մեր բանակաշինության բոլոր փուլերում, այսօր և այսուհետ ևս կանայք կլինեն իրենց վստահված առաքելության լիարժեք կրողները:
 
Բացի վերը նշյալից, կանանց միջազգային տոն օրվա կապակցությամբ Արցախի ազատամարտիկների միությունը հանդես եկավ հերթական ընդօրինակման արժանի նախաձեռնություններով: Արցախի ազատամարտիկների միության վարչության որոշմամբ՝ Հանրապետության 761 կին ազատամարտիկների միության կողմից հատկացվեց ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուր ազատամարտիկի 40 000 դրամ գումարի չափով:
 
Արձանագրենք նաև, որ բացի պարգևատրումներից և խրախուսանքներից, Միության ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձրել իր անդամների համար տոնական միջոցառումների կազմակերպմանը: Մասնավորապես՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի տոների կապակցությամբ բոլոր տարածքային և համայնքային միավորումների ազատամարտիկներին որպես շնորհավորանք հատկացվել է 14.500 ծանրոց:
 
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ազատամարտիկների պուրակում երեխաների համար կազմակերպվել են բացօթյա միջոցառումներ, միևնույն ժամանակ, բոլորին բաժանվել են պաղպաղակներ:
 
Հունիսի 22-ին՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ ՌԴ-ում շքերթների անցկացման օրը, թվով 21 վետերանի որպես պարգևավճար հատկացվել է 50.000 դրամ գումար:
 
Միության կողմից Շուշիի շրջանի Քարին տակ համայնքի հանդիսությունների սրահի կապիտալ նորոգումն ընթացքի մեջ է, որի ընդհանուր գումարը կազմում է 15.468.000 դրամ:
 
Մեծ ուշադրություն է դարձվել հանրապետությունում տոնական և համապետական նշանակություն ունեցող միջոցառումների կազմակերպմանը:
 
Նշեմ, որ բոլոր միջոցառումներն իրականացվել են մինչև աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածումը և ԱՀ տարածքում արտակարգ իրավիճակ մտցնելը:
 
Արցախի հանրապետության տարածքում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու, սոցիալապես անապահով ընտանիքներին, միայնակ տարեցներին սննդով ապահովելու համար հատկացվել է 6.180.000 (վեց միլիոն հարյուր ութսուն հազար) դրամ գումար: Բարձր գնահատելով համաճարակի հետ կապված բուժաշխատողների կողմից կատարվող աշխատանքները՝ թվով 75 հոգու որպես պարգևավճար հատկացվել է 4.160.000 դրամ գումար:
 
Հաշվետու ժամանակաշրջանում միության մտահոգության կարևոր հարցերից էին ազատամարտիկների, պատերազմի հաշմանդամների բուժման և բժշկական սպասարկման խնդիրները: Թվով 41 ազատամարտիկի բուժսպասարկումը կազմակերպվել է ԱՀ զինվորական հոսպիտալներում: Ազատամարտիկների միություն դիմել է 175 ազատամարտիկ, որոնց համար ընդհանուր առմամբ ծախսվել է 13.941.600 դրամ գումար:
 
Արցախի ազատամարտիկների միությունն օգոստոսի 1-ին հանդես եկավ հերթական բարեգործական ծրագրով: Արդեն մի քանի տարի է, ինչ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել և այս ժամանակաշրջանում միության կողմից արդեն նվիրաբերվել է 42 ավտոմեքենա, այս անգամ` «Նիվա» մակնիշի 10 ավտոմեքենա: Նշենք, որ պարգևատրումները իրականացվել է տարածքային միավորումների խորհուրդների որոշմամբ՝ փայլուն մարտական ուղի անցած և ակտիվ հասարակական գործնեություն ծավալած ազատամարտիկներին:
 
Արցախի ազատամարտիկների միության գրասենյակի հարևանությամբ կառուցված Ազատամարտիկների պուրակում բարեկարգման և տեխնիկական միջոցների ապահովման համար ծախսվել է 18.657.000 դրամ գումար:
 
Ազատամարտիկների միությունը միշտ եղել ու մնում է պատերազմող ազատամարտիկների թև ու թիկունքը: Միության կողմից ազատամարտիկներին ցուցաբերվող բարոյական և նյութական օգնությունը շարունակական բնույթ է կրում:
 
Ինչպես երեկ և այսօր, այնպես էլ այսուհետ Արցախյան ազատամարտի մասնակիցներին համախմբող հասարակական կազմակերպությունը պատվով կկատարի իր ստանձնած առաքելությունը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search