Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ կայացվել է որոշում՝ այս տարի ավանդական բերքի տոնը չի անցկացվի սովորական դարձած ձևաչափով, ինչը պայմանավորված է նոր կորոնավիրուսի պատճառով ստեղծված հանգամանքներով:
Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»,-ին տեղեկացրել են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից։
Ըստ Ա. Բախշյանի՝ միջոցառումը կանցկացվի օնլայն կերպով, ինչի համար կօգտագործվեն ԳՆ մեդիա հարթակները (ավելի մանրամասն՝ հայտարարության մեջ):
Նախարարը համապատասխան ոլորտների համակարգողներին հանձնարարել է պատրաստվել միջոցառմանը: