Artsakhpress

Սպորտ

Հայաստանի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի Առցանց առաջնության բրոնզե մեդալակիր

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը դարձել է Եվրոպայի Օնլայն առաջնության բրոնզե մեդալակիր:

Հայաստանի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի Առցանց առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի Առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մեդալակիր թիմի կազմում ընդգրկված են եղել Շանթ Սարգսյանը (մինչև 18), Արշակ Մելքոնյանը (մինչև 16), Էմին Օհանյանը (մինչև 14), և Բենիկ Աղասարովը (մինչև 12), փոխանցում է Tert.am-ը:
Մրցաշարին մասնակցում էր 40 երկրի շուրջ 800 շախմատիստ։ Մրցաշարն անցկացվում էր 8 ենթախմբերով՝ աղջիկների և պատանիների մինչև 12, 14, 16 և 18 տարիքային խմբերով։ Յուրաքանչյուր ենթախմբում Հայաստանը ներկայացված էր 3 շախմատիստով։ Բացի մասնակիցների անհատական արդյունքներից՝ հաշվարկ էր ընթանում նաև թիմային պայքարում։ Այստեղ հաշվարկվում էր յուրաքանչյուր ենթախմբի մեկ լավագույն արդյունք։
Թիմային հաշվարկում Հայաստանի պատանիների հավաքականը վաստակած 26 միավորով արժանացավ բրոնզե մեդալի։ Հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին Շանթ Սարգսյանը (մինչև 18), Արշակ Մելքոնյանը (մինչև 16), Էմին Օհանյանը (մինչև 14), և Բենիկ Աղասարովը (մինչև 12)։ Մեր շախմատիստները շատ մոտ էին նաև անհատական մեդալներ նվաճելուն: Մասնավորապես, Շանթ Սարգսյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 2-4-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 4-րդ տեղը։ Մոտ էր մեդալ նվաճելուն նաև Էմին Օհանյանը, ով սակայն վերջին տուրում պարտվեց և գրավեց 5-րդ հորիզոնականը։ Մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Արշակ Մելքոնյանը վաստակեց 7 միավոր և գրավեց 5-րդ հորիզոնականը՝ կես միավորով հետ մնալով 3-րդ մրցանակակրից։ Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրեցին նաև մինչև 18 տարեկանների ենթախմբում հանդես եկող Ալեն Երեմյանը և Արթուր Դավթյանը, աղջիկների մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Աստղիկ Հակոբյանը։

     

Քաղաքական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search