Artsakhpress

Միջազգային

Շենչժենն առաջ Է անցել Նյու Յորքից երկնաքերների քանակով

Հարավային Չինաստանի Շենչժեն մեգապոլիսը (Գուանդունի նահանգ) առաջ Է անցել Նյու Յորքից երկնաքերների քանակով՝ այդ ցուցանիշով զբաղեցնելով աշխարհում երկրորդ տեղը Հոնկոնգից հետո:

Շենչժենն առաջ Է անցել Նյու Յորքից երկնաքերների քանակով

Շենչժենն առաջ Է անցել Նյու Յորքից երկնաքերների քանակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին են վկայում Բարձրաբերձ շենքերի եւ քաղաքային միջավայրի միջազգային խորհրդի տվյալները:
Ներկայումս Շենչժենում, որը քառասուն տարի առաջ ձկնորսական գյուղակ Էր, գրանցած Է ապակե եւ բետոնե 289 աշտարակ: Խոսքը վերաբերում Է 150 մետր (միջին հաշով շուրջ 40 հարկ ) եւ ավելի բարձրությամբ լիովին կառուցված շենքերին: Միացյալ Նահանգների խոշորագույն մեգապոլիսում այդպիսի շենքերի թիվը հասնում Է 283-ի: Այս վարկանիշում առաջին տեղը շարունակում Է հաստատուն կերպով պահպանել Հոնկոնգը՝ 354 ցուցանիշով: Առաջատարների հնգյակ են մտել նաեւ Դուբայը (202) եւ Շանհայը (165):
Այն երկրների վարականիշում, որոնք առավել ինտենսիվորեն են կառուցապատված բարձարբերձ շենքերով, առաջատարը Չինաստանն Է՝ 2204 երկնաքեր: Չինաստանի ցուցանիշը գրեթե եռապատիկ գերազանցում Է ԱՄՆ-ին (808): Այնուհետեւ հետեւում են Ճապոիան (259), Արաբական Միացյալ Էմիրությունները (255) եւ Կորեայի Հանրապետությունը (231): Ինչ վերաբերում Է Ռուսաստանին, ապա այն ունի 150 մետրից ավելի բարձրությամբ 48 շենք: Դրանցից քառասունչորսը վեր Է խոյանում Մոսկվայում. դա մեկով ավելի Է, քան Պեկինում: Իսկ մոլորակում երկնաքերների ընդհանուր քանակն այս պահին արդեն հասել Է 4991-ի: Կառուցման փուլում Է գտնվում եւս 744 աշատարակ, այդ թվում 321-ը Չինաստանում, վկայում են կազմակերպության տվյալները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ստեփանակերտում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Արցախում ավտովթարի հետևանքով մահացել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել

Search