Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիան Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է սկսել

Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնական հետաքննություն են սկսել նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի առնչությամբ:

Ֆրանսիան Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է սկսել

Ֆրանսիան Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի աղմկահարույց արտահոսքի վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է սկսել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտարարել է tert.am-ը:

«Ներքին գաղտնի փաստաթղթերի ցանկացած արտահոսք թույլատրելի չէ: Այս պատճառով մենք զերծ կմնանք մեկնաբանություններից: Այժմ անցկացվում է քննություն»,- նշել է դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը: 

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարել էր, որ Ելիսեյան պալատը չէր կարող գիտակցաբար, դիվանագիտական նորմերի խախտմամբ, լրատվամիջոցներին փոխանցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների զրույցի ձայնագրությունը: 

Պեսկովը հիշեցրել է, որ «Բեռլինյան հիվանդի (Ալեքսեյ Նավալնի) թեման իսկապես քննարկվել է Պուտինի ու Մակրոնի վերջերս կայացած զրույցի ընթացքում, և Կրեմլը տեղեկացրել է այդ մասին»:

«Միևնույն ժամանակ, թերթը բնավ ճշգրիտ չէ ներկայացված ձևակերպումների մեջ: Եվ արդարության համար պետք է նշել, որ դժվար թե կարողանար ճշգրիտ լինել, քանի որ դա կնշանակեր, որ մեր ֆրանսիացի գործընկերները դիտմամբ լրատվամիջոցներին են փոխանցել երկու նախագահների զրույցի ձայնագրությունը, որը չի համապատասխանում դիվանագիտական պրակտիկային: Համոզված ենք, որ դա այդպես չէ», -ընդգծել է Պեսկովը:

Նրա խոսքերով՝ Կրեմլի մտքով անգամ չի կարող անցնել, որ Ֆրանսիայի իշխանություններից դեպի լրատվամիջոցներ կարող էր առաջնորդների խոսակցության բովանդակության «արտահոսք» լինել:

Հիշեցնենք, որ Le Monde պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը Մակրոնի հետ զրույցում չէր բացառել, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ինքն է թույնը խմել:

Դրան ի պատասխան՝ Նավալնին իր ֆեյսբուքյան էջում սարկազմով գրել է.«Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկերոջն ասել է. «Նավալնին, հնարավոր է, ինքն է կուլ տվել թույնը»: Լավ տարբերակ է: Կարծում եմ՝ դա արժանի է մանրակրկիտ ուսումնասիրության: Խոհանոցում «Նովիչոկ» պատրաստեցի: Ինթնաթիռում թաքումն շշից խմեցի: Կոմայի մեջ ընկա: Դրանից առաջ համաձայնության եկա կնոջս, ընկերներիս և գործընկերներիս հետ, որ եթե առողջապահության նախարարությունը պնդի, որ ինձ տեղափոխեն Գերմանիա բուժման, նրանք ոչ մի դեպքում թույլ չեն տա դա անել: Մեռնել Օմսկի հիվանդանոցում և հայտնվել Օմսկի դիահերձարանում, որտեղ կգրանցվեր մահվան պատճառը` «բավականաչափ ապրել է». դա է իմ խորամանկ ծրագրի վերջնական նպատակը: Բայց Պուտինը գերազանցեց ինձ: Նրան այդքան հեշտ չես խաբի: Արդյունքում ես հիմարի պես 18 օր կոմայի մեջ պառկած էի, բայց չհասա նպատակիս: Սադրանքը ձախողվեց»,-գրել է ռուս ընդդիմադիր գործիչը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search