Artsakhpress

Քաղաքական

Տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն. ԱՀ նախագահը հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ԱՀ կառավարության նիստերի դահլիճում կայացել է ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն. ԱՀ նախագահը հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին

Տեղի  է  ունեցել   ընդլայնված   կազմով      խորհրդակցություն. ԱՀ  նախագահը   հանձնարարականներ  է  տվել   պատկան  մարմիններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   ողջունելով   ներկաներին՝  ԱՀ   նախագահն  ասել է, որ    սկսված  են  2021  թվականի  պետական  բյուջեի   նախագծի  կազմման   աշխատանքները, որոնց  զուգահեռ՝  գրեթե    պատրաստ է միջնաժամկետ   ծախսային  ծրագրերի    փաստաթուղթը:   2021  թվականի  պետական   բյուջեի  ձևավորման  և  ադյունավետության  բարձրացման  առումով   տարբեր    ձևաչափերով   քննարկումներ  են եղել կառավարության  ներկայացուցիչների  և    քաղաքական  ուժերի   հետ:
 

Նախագահի   խոսքով՝  «Ազատ  հայրենիք-ՔՄԴ»     դաշինքի  և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև  կնքվել է  հուշագիր,   որի  արտացոլումը պիտի  լինի   նաև   պետական  բյուջեի  նախագիծը, որը   կազմելուց  հետո   կներկայացվի  ԱՀ  Ազգային   ժողով, իսկ  այն  ընդունելուց  հետո  կլինի  հանրապետության  գլխավոր   ֆինանսաատնտեսական  փաստաթուղթը:

Нет описания.
Խորհրդակցության    ընթացքում  Արայիկ  Հարությունյանն  անդրադարձել  է     հանրությանը  մտահոգող   մի  շարք   հարցերի  և    տվել    դրանց  պատասխանները:
 
«Մեկ  անգամ ևս  հավաստում  եմ, որ  նախագահի   ծրագիրը   կազմված  է «Ազատ  հայրենիք-ՔՄԴ» դաշինքի  և    «Միասնական  հայրենիք»   կուսակցության   միջև  կնքված   հուշագրից  ելնելով: Երկիրը  ղեկավարում  է   հանրապետության  Նախագահը՝  ձևավորված  պետական կառույցների միջոցով:  Նախագահի  ծրագրում  ընդգրկված են    մեր ժողովրդին  մտահոգող   սոցիալ-տնտեսական  հիմնական  հարցերը: Այդ  ծրագիրը, ձևավորված  կամ   առկա  մարտահրավերներից  ելնելով,   տալու  է   բոլոր   լուծումները»,-ավելացրել  է  Նախագահը:
 
Ա.  Հարությունյանի   խոսքով՝  Նախագահի   նախընտրական    գլխավոր     մարտահրավերը  եղել  է   տնտեսական  աճի   բարձր  տեմպերի  ապահովումն  առաջիկա  տարիներին,  իսկ  Նոր  տիպի  կորոնավիրուսի  տարածման  հանգամանքը  հաշվի  առնելով՝     կայուն  տնտեսություն  ունենալը:
 
«Սեպտեմբերի  1-ի  դրությամբ՝    նախնական   տնտեսական  ցուցանիշների  առումով   մենք      անկում  չենք  արձանագրել:  Հայտարարել  եմ, որ  Արցախի  Հանրապետությունը       աշխարհում  լինելու  է եզակի   պետություններից  մեկը, որը  2020  թվականին  տնտեսական  անկում  չի  արձանագրելու: Տարին    փակելու ենք  տնտեսական    աճով»,-    մասնավորապես  ասել  է  Ա.Հարությունյանը:
 
Ա. Հարությունյանն  անդրադարձել է  նաև   անվճար  առողջապահության  համակարգի  ներդրման,  բնակարանաշինության,   պետական   կառույցներում   մեքենաների  կրճատման, աշխատավարձերի   բարձրացման,  կադրային  քաղաքականության   օպտիմալացման, ՊՈԱԿ-ների  միավորման, էլեկտրաէներգիայի  սակագների  նվազեցման,  որակյալ     և   մատչելի   գներով   կապ  ունենալուն, կապիտալ  շինարարության,  ինչպես  նաև   Ադրբեջանի  իշխանությունների   կողմից    տարվող  քաղաքականության   վերաբերյալ  մի  շարք  հարցերի:
 
Ա. Հարությունյանը    հանձնարարականներ  է տվել  պատկան    մարմինների  ղեկավարներին  և   կրկին  նշել, որ    յուրաքանչյուր   իրականացվող   աշխատանք    վերահսկվելու  է  խստագույն    կարգով:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search