Artsakhpress

Վերլուծական

Ադրբեջանական ապատեղեկատվությունները` վերջին օրերի ընթացքում

Ադրբեջանական կողմը ամենաբարձր մակարդակով մեկնարկել է Հայաստանի դեմ տեղեկատվական, քարոզչական պատերազմի նոր փուլը։

Ադրբեջանական ապատեղեկատվությունները` վերջին օրերի ընթացքում

Ադրբեջանական ապատեղեկատվությունները` վերջին օրերի ընթացքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս նշել էր շփման գծում հայկական զինված ուժերի կենտրոնացման մասին՝ որակելով դա Երևանի կողմից պատերազմի նախապատրաստում: Սա հակառակորդի կողմից սեփական սադրիչ գործողություններն արդարացնելու միջոց է։ Ուսումնասիրելով վերջին օրերի ընթացքում ինֆորմացիոն դաշտում հակառակորդի կողմից տարածվող ապատեղեկատվությունները՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է ամենից շատ շրջանառված թեզերը։
 
Ալիևի հայտարարությունն ու տեղեկատվական արշավի մեկնարկը
Պետք է նշել, որ ադրբեջանական ապատեղեկատվությունը սկսեց ակտիվանալ Իլհամ Ալիևի՝ սեպտեմբերի 19-ին ԶԼՄ-ներին տված հարցազրույցից հետո, երբ վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց ղարաբաղյան հակամարտությունը սրելու նպատակով տարբեր սադրանքներ իրականացնելու համար։ Հիշյալ հայտարարությունից 2 օր անց` սեպտեմբերի 21-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն տարածեց հայ֊ադրբեջանական սահմանին զոհված զինծառայող Մամմադով Էլշան Ալի օղլուի մասին՝ նշելով, որ զինծառայողը սպանվել է «հայկական գնդակից»։ Այս լուրը ադրբեջանական լրատվականներում տարածվեց աննախադեպ արագությամբ՝ նկատի ունենալով, որ սովորաբար կորուստների մասին հակառակորդը լռում է։
 
Հայաստանի ՊՆ-ն հերքեց հակառակորդի պնդումը։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշեց, որ հայկական կողմը սպանված զինծառայողի մասին տեղեկություն չունի։
 
 «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը։ Ինչ վերաբերում է զոհին՝ նման ինֆորմացիա չունենք»,- հայտնել էր մամուլի խոսնակը։
 
Քուրդ և սիրիացի զինյալների՝ Արցախում տեղակայման կեղծ թեզը
Ադրբեջանական կողմից պարբերաբար շրջանառվող հաջորդ ապատեղեկատվությունը իբրև Արցախում տեղակայված քուրդ զինյալների մասին է, որը վերջին օրերին վերարտադրվում էր նոր թափով և ձևակերպումներով։ Նշենք, որ այս լուրը շրջանառության մեջ դրվեց եգիպտական լրատվական կայքերի միջոցով։ Վերջիններս հայտնում էին, թե ՔԲԿ–ի զինյալները Սիրիայից Իրանի տարածքով անցնում են Հայաստան։ Սակայն վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով թուրքական Haber7.com-ին, գրում էին, թե Սիրիայի հյուսիսում օրերս ստեղծված և YPG/PYD-ի կողմից վերապատրաստվող հայկական գումարտակը ևս Ադրբեջանի դեմ մարտերին մասնակցելու համար Արցախ է ուղարկվել։
 
Նշենք, որ տեղեկատվությունը դեռևս սեպտեմբերի 9-ին հերքել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ «… նման տեղեկություններ տարածելով՝ Ադրբեջանը փորձում է հակադրվել այն հաստատված տեղեկություններին, որ իրենց բանակը համալրվում է Սիրիայից եկած ծայրահեղականներով: Ես կարող եմ ասել, որ դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- շեշտել էր  Պողոսյանը։
 
Այս տեղեկությունները հայաստանյան կողմը՝ ի դեմ Գաբրիել Բալայանի, ևս հերքել է։
 
Կեղծ լուրեր՝ հայկական անօդաչու թռչող սարքերի խոցման մասին
Սեպտեմբերի 20-ի երեկոյան ադրբեջանական սոցցանցերում տարածվել էր Շամքոր քաղաքից արված տեսագրություն, որում իբրև թե պատկերված էր հայկական ԱԹՍ-ի խոցումը։
 
Ժամեր անց Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց տեղեկություն, թե հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ՀՀ զինված ուժերին պատկանող մարտավարական անօդաչու թռչող սարք են խոցել:
 
Այս լուրը ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական հերթական ապատեղեկատվություն որակեց։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը մասնավորապես նշել էր. «Հերթական անգամ ցանկալին փորձում են ներկայացնել որպես իրականություն»։
 
Սիրիայում զորախումբ կենտրոնացնելու մասին հին թեզեր
Ինֆորմացիոն դաշտում ակտիվորեն շրջանառվող հաջորդ լուրն այն մասին էր, թե Հայաստանը առնվազն 450 զինծառայող է ուղարկել Սիրիա՝ պայքարելու թուրքական բանակի դեմ: Այս մասին գրել էին ադրբեջանական լրատվակայքերը՝ հղում անելով իսրայելական NZİV.net-ին։ Հաղորդվում էր նաև, որ հայ վարձկանների գործողությունների համակարգումը իրականացնում է Սիրիայի ռազմական հետախուզության գեներալ Մուխսան Նաֆնուֆը։
 
Հարկ է նշել, որ տարածվող այս լուրը պարբերաբար հայտնվում է ինֆորմացիոն դաշտում։ 2018 թվականին ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը առիթ ունեցել է նշելու, որ խոսքը զորախմբի կամ Զինված ուժերի ստորաբաժանման մասին չէ, այլ հումանիտար մասնագետների՝ հիմնականում բժիշկների և ինժեներների։ Վերջինիս խոսքերով՝ մասնագետները օգնելու են Հալեպի բնակիչներին, մասնավորապես՝ սիրիահայ համայնքին և փորձելու իրենց մասնագիտական գիտելիքներով խաղաղ բնակչությանը օգտակար լինել։ ՊՆ-ն ներկայացրել էր նաև Սիրիա խումբ ուղարկելու իրավական պարզաբանումները։
 
Նշենք, որ հումանիտար խմբի 450 մասնագետ միաժամանկ երբևէ Սիրիայում չի եղել, որպես կանոն խմբերը կազմված են լինում 70-ական անդամներից և փոխարինում են իրար։ Սիրիայի ռազմական հետախուզության գեներալի համակարգման մասին պնդումները ևս կեղծ են, քանի որ մասնագետների խումբը ենթակա է բացառապես ՀՀ-ին։
 
Արցախի բնակիչներին տարհանելու մասին կեղծ փաստաթուղթը
Սեպտեմբերի 24-ին կեղծ լուրի շրջանառման համար գործի դրվեցին սոցիալական ցանցերը։ Մասնավորապես՝ տարբեր հավելվածների մեսսենջերներով հայ օգտատերերին ուղարկվում էր փաստաթուղթ, որում նշվում էր՝ «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է Արցախի բնակիչներին, որ պատրաստ լինեն արտակարգ տարհանման»։
Տարածվող փաստաթուղթը կեղծ էր։ Դրանում համոզվելու համար՝ բավական է ուշադրություն դարձնել դրա կազմությանը և տեքստում առկա սխալներին։ Պաշտպանության նախարարությունը ևս հաստատել է փաստաթղթի կեղծ լինելը։
Ուժերը կենտրոնացնելով սահմանին՝ Ադրբեջանը մեղադրում էր հայերին նույն գործողության համար
 
Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, թե ըստ Բաքվի ունեցած հետախուզական տվյալների՝ հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի Հանրապետությունը զորքեր է կուտակում։
 
Ի պատասխան այս պնդման՝ ՀՀ ՊՆ-ն հերքեց լուրը՝ ընգծելով, որ փոխարենն Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով։ «Նման ապակառուցողական հատարարություններն ակնհայտ ապակայունացման միտում ունեն: ՀՀ ԶՈւ-ն զբաղված է ամենօրյա պատրաստությամբ և լրացուցիչ որևէ գործողություններ չի կատարում»,- նշել էր Շ. Ստեփանյանը։
 
«Կոնֆիդենցիալ» ինֆորմացիայի արտահոսքը haqqin.az-ում
Օրերս մեծ աղմուկ հանած ապատեղեկատվությունը «haqqin.az»-ի հրապարակումն էր այն մասին, թե 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով գաղտնի բանակցություններ են սկսվել։
 
Հոդվածը թարգմանվեց և տարածվեց նաև հայաստանյան որոշ լրատվականների կողմից։
Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով տարածվող ապատեղեկատվությանը, նշել է.
 
«Ցավոք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ «կոնֆիդենցիալ» ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք «կոնֆիդենցիալ» ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»։

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search