Մոտ 50 հազար լիտր կարմիր գինի է թափվել պայթած տարայից Վիլյամալեայում գտնվող իսպանական գինու գործարանի տարածքում:
Իսպանիայում 50 հազար լիտր կարմիր գինի հեղեղել է գործարանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1in.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է LAD Bible պարբերականը:
Գինին թափվել է հսկայական մետաղական պահոցից, իսկ գործարանի աշխատակիցները չեն կարողացել ոչինչ անել խմիչքի հոսքը դադարեցնելու համար: Նրանց միայն հաջողվել է տեսանյութով ֆիքսել, թե ինչպես է խաղողի ալկոհոլային խմիչքի հոսքը ցիստերնից դուրս գալիս՝ հեղեղելով ձեռնարկության շրջակայքը:
Պարբերականը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչն է եղել ցիստերնի վնասման պատճառը։