Artsakhpress

Վերլուծական

Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը. Թուրքիայի հետ մերձեցումը բխո՞ւմ է այս երկրի շահերից

Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց վարած քաղաքականությամբ հանդես են գալիս ապակառուցողական դիրքերից, ինչը բավականին լարված իրավիճակ է ստեղծում նաեւ մեր տարածաշրջանում։

Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը. Թուրքիայի հետ մերձեցումը բխո՞ւմ է այս երկրի շահերից

Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը. Թուրքիայի հետ մերձեցումը բխո՞ւմ է այս երկրի շահերից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ Ուշագրավ էր ՄԱԿ-ի 75-րդ հոբելյանական նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը, որի ժամանակ վերջինս պահանջել էր պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։ Դա հիմնավորել էր այն բանով, որ, իբր, մեր երկրում խախտվում են մարդու իրավունքները։ Զավեշտալի է, երբ մարդու իրավունքների մասին խոսում է մի երկրի նախագահ, որտեղ այդ խախտումները մշտական բնույթ են կրում, երկիր, որն առաջամարտիկ է ռազմական, մշակութային, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրականացման մասով։
Ալիեւը հերթական անգամ խոսել էր նաեւ բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր 9 անդամների ակտիվ ներգրավվածության մասին, բնականաբար, նկատի ունենալով Թուրքիային։ Ըստ էության, Ալիեւի նման հայտարարությունները խոչընդոտում են բանակցային գործընթացի արդյունավետությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ «մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, եւ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն»՝ դրանով, փաստորեն, հակադարձելով վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության՝ մեզ ուղղված սին մեղադրանքներին։

«Ադրբեջանի կողմից հնչող վերջին հայտարարությունները, եւ հատկապես թուրք-ադրբեջանական համագործակցության խորացումը, բարձր մակարդակով փոխադարձ այցերը եւ դրանց շրջանակներում հնչող հայտարարությունները մեկ անգամ եւս ապացուցում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են լուծել տարածաշրջանային հարցերը՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը։ Դա վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի եւ Իրանի համար»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան միակ երկիրն էր, որը տավուշյան դեպքերի ժամանակ սատարեց եւ քաջալերեց ադրբեջանական ագրեսիան։
Եթե կարճաժամկետ առումով Ադրբեջանում շատերը ոգեւորված են այս մերձեցմամբ եւ օժանդակող հայտարարություններով, ապա երկարաժամկետ առումով Ադրբեջանն իրապես բախվելու է բազմաթիվ խնդիրների, որովհետեւ դառնալու է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերին։ Արդյունքում ինչ-որ պահից հարկադրված է լինելու հանդես գալ Թուրքիային օժանդակող հայտարարություններով, որոնք միշտ չէ, որ բխելու են Ադրբեջանի շահերից։
Թուրքիայի թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ նոր չէ, այդ երկիրն իր դիրքորոշումը ցույց է տվել նաեւ Հայաստանի անկախության առաջին տարիներին, երբ 1993 թվականից փակեց ցամաքային սահմանը։ Այդ համատեքստում պատգամավորը նորություն չի համարում Թուրքիայի հակահայ քաղաքականությունը։ Միեւնույն ժամանակ Թուրքիան այդ նույն գործելաոճը ցուցաբերում է տարբեր տարածաշրջաններում՝ սկսած Մերձավոր Արեւելքից մինչեւ Արեւելյան միջերկրածովյան։

«Թուրքիայի թշնամական վերաբերմունքին արդեն անդրադարձել են ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը եւ շեշտել, որ մենք մեր անվտանգությունը կառուցում ենք՝ հաշվի առնելով Թուրքիայի վտանգի գործոնը։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ այդ երկիրը չի գնա նման արկածախնդրության՝ ներքաշվելով ուղղակի ռազմական գործողությունների մեջ։ Դա շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական հետեւանքների կարող է հանգեցնել»,- ասաց Տ. Հայրապետյանը։
Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր շնորհավորական ուղերձում նշել էր, որ իրենք կշարունակեն նպաստել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ միաժամանակ հորդորել էր կողմերին «հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»: Պատգամավորը նկատեց, որ հայկական կողմը մշտապես հանդես է եկել բանակցային գործընթացի շարունակականության եւ արդյունավետության ապահովման ու բարձրացման դիրքերից. «Մեր դիրքորոշումը հայտնի է։ Մեզ համար շատ կարեւոր է մթնոլորտի առողջացումը՝ առարկայական քննարկում սկսելու համար, որովհետեւ եթե բանակցային սեղանի շուրջ չկա փոխվստահություն, ապա ցանկացած քննարկում իմաստազրկվում է։ Ուստի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը խիստ կարեւոր է»։
Ներկայումս ակնհայտ է, որ Ադրբեջանն իր հայտարարություններով եւ գործողություններով ավելի է հեռանում մթնոլորտի առողջացմանն ուղղված քայլերից, հասարակությանը խաղաղության նախապատրաստելուց. ընդհակառակը՝ ավելի է կոշտացրել հռետորաբանությունը, եւ ագրեսիվ հայտարարությունների պակաս չկա։
Պատգամավորի գնահատմամբ՝ նորություն չէ, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ խնդրի խաղաղ կարգավորմամբ, սակայն այս պահին լուծում է նաեւ մեկ այլ խնդիր, այն է՝ հստակ քարոզչական շղարշ է ապահովում սեփական հանրության աչքերում։ «Հատկապես տավուշյան ձախողումից հետո Ալիեւը ցանկանում է ցույց տալ, որ չի հրաժարվել իր նպատակներից։ Դրա համար վերջին շրջանում Ադրբեջանի քարոզչական լրատվադաշտում ակտիվ քննարկվում է, որ պատրաստվում են պատերազմի։ Ինչ խոսք, Ալիեւի հայտարարությունները պատահական չեն, եւ պետք չէ դրանք անտեսել։ Բնականաբար, մենք այդ ամենը հաշվի ենք առնում, եւ հենց այդ տեսանկյունից են այն բոլոր բարեփոխումները, որ տեղի են ունենում հայկական բանակը հզորացնելու նպատակով»,- հավելեց զրուցակիցս։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search