Կրեմլը չի կարծում, որ ԼՂ շուրջ իրավիճակի սրումը հրահրվել է ՌԴ-ի նկատմամբ ճնշում գործադրելու համար
Կրեմլը չի կարծում, որ ԼՂ շուրջ իրավիճակի սրումը հրահրվել է ՌԴ-ի նկատմամբ ճնշում գործադրելու համար
«Ոչ, չեն տեսնում»,-պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում տեսնում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրելու դրսից հրահրման հավանականություն, որի նպատակն է լրացուցիչ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Բելառուսի խնդիրներից և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կատարված դեպքից հետո:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։