Artsakhpress

Միջազգային

Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան

Թուրքական հատուկ ծառայությունները դեռ օգոստոսից Սիրիայի հյուսիսում սկսել են գրոհայինների պատրաստել հետագայում նրանց Ադրբեջան տեղափոխելու համար։

Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան

Սիրիայում ապացույցներ ունեն, որ Թուրքիան գրոհայիններ է ուղարկել Ադրբեջան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ այս մասին,  ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում, տեղեկությունը հայտնել է մարդու իրավունքների սիրիական ցանցի ղեկավար Ահման Կազեմը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ տեղեկություններ կան, որ Թուրքիան գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան։
Սիրիացի իրավապաշտպանն իր հերթին նշում է, որ ինքն ու գործընկերները դեռ օգոստոսի 5-ին համապատասխան կառույցներին զինված խմբերի պատրաստման մասին  տեղեկություններ էին հայտնել։
«Թուրքական հատուկ ծառայությունները սկսել են թաքուն բեռնատար ինքնաթիռներով «Սուլթան Մուրադ» խմբավորման գրոհայիններ տեղափոխել՝ քողարկելով նրանց որպես թուրք զինվորականների, որոնք իբրև զորավարժությունների են մասնակցելու», - գործակալության  հետ զրույցում ասել է Կազեմը։
Սիրիացի իրավապաշտպանը ընդգծել է, որ իր կազմակերպությունը նորից կոչ է անում միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ճնշում գործադրել նախագահ Թայիփ Էրդողանի վրա՝ Ադրբեջանի ու Լիբիայի պես երկրներ սիրիական գրոհայինների փոխանցումը դադարեցնելու համար, քանի որ նման գործողությունները սպառնում են միջազգային կայունությանը։
Կազեմի ղեկավարած կազմակերպությունը ՌԻԱ Նովոստիին փոխանցել է ձայնագրություններ, որոնցում ներկայացված են Սիրիայի տարածքում, այդ թվում՝ Հալեպի հյուսիսում գտնվող Աֆրիում, գրոհայինների պատրաստման ու հետագայում նրանց Ադրբեջան ուղարկելու մանրամասները։  Նրանց թվում կան նաև քրդական համայնքի երիտասարդ ներկայացուցիչներ, որոնք  հարկադրաբար են մասնակցել այդ ամենին։
«Մեր ձեռքում գտնվող քրդերեն հաղորդագրություններից մեկում հաստատվում է, որ երեք հարյուր գրոհային Մահրաբի բնակավայրից ու վաթսունը՝ Աֆրին քաղաքից տեղափոխվել են Էլ-Բաբ քաղաքում գտնվող զորանոց՝ Ադրբեջան տեղափոխվելու նպատակով», - ասել է տղամարդը, որը ներկայացել է որպես իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ։
Մեկ այլ ձայնագրության մեջ, ենթադրաբար զինված բանդիտական ձևավորումներից մեկի ղեկավարը, դիմելով գրոհայիններին, խոսում է Ադրբեջանի ու Հայաստանի սահման տեղափոխման մանրամասների մասին։
«Իրավիճակը փոխվել է։ Ով մեկնի, գտնվելու է միայն ադրբեջանցի զինվորականների հետ, թուրքեր ձեզ հետ չեն լինելու, ու նրանք բոլորը (ադրբեջանցիենր-խմբ․)շիաներ են։ Ես դրան համաձայն չեմ, ու իրավիճակը շատ բարդ է, անընդհատ կրակոցներ են հնչում։ 40 հոգանոց խմբից հինգ ժամվա մեջ 30-ը սպանվել են, մնացածը վիրավորում ստացել։ Եթե որևէ մեկն ուզում է մեկնել, դա իր գործն է, մենք դեմ չենք, մնացողներին էլ դեմ չենք, գնացողներին էլ․․․ Գնալ շիաների կողմից կռիվ անելն անընդունելի է։ Նրանք մեզ ավելի շատ թշնամի են, քան հրեաները, մենք ամեն դեպքում նրանց հետ մի շարքում չենք կարող լինել», - նշված է ձայնագրության մեջ:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search