Ըստ ամենայնի, Վաշինգտոնը լրջորեն մտադրված էր իր ռազմական միջոցները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում, տեղափոխել Հունաստանի Կրետե կղզի:
ԱՄՆ-ը մտադիր է պատժել Էրդողանին՝ իր ավիաբազան Կրետե տեղափոխելով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սա այն հարցն է, որը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կքննարկի վաղը Հունաստանում՝ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասինգրում է The Times-ը:
Ինչպես ընդգծված է հրապարակման նյութում՝ այս քայլով Վաշինգտոնը «պատժում է» Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանին, որի պահվածքը ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ վաղուց նյարդայնացնում էր ամերիկացիներին: