Artsakhpress

Հասարակական

Պատերազմի մեջ ենք ազգովի, և ազգովի էլ պետք է լինենք միաբան. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան (Տեսանյութ)

Հերթական անգամ մենք տեսանք, թե ինչպես Ադրբեջանի քաղաքական վերնախավը նենգաբար խախտեց հրադադարը և ամբողջ սահմանով մեկ հրահրեց պատերազմ:

Պատերազմի մեջ ենք ազգովի, և ազգովի էլ պետք է լինենք միաբան. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան (Տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին «Արցախ Տեղեկատվական շտաբ»-ում քիչ առաջ կայացած բրիֆինգի ժամանակ ասել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Արցախի խնդիրը տարրական մարդու իրավունքի խնդիրն է:
«Թող այսօր էլ Աստված օրհնի մեր ժողովրդին և զինվորներին: Ուշ թե շուտ պատերազմները ավարտվում են: Այսօր պատերազմի մեջ ենք ազգովի, և ազգովի էլ պետք է լինենք միաբան: Ամեն ինչում պետք է սատարենք հայոց բանակին, որը կարող է ապահովել մեր խաղաղությունը և անվտանգությունը: Պետք է լրջությամբ վերաբերվենք այս հարցին և մարտահրավերն էլ հաղթահարենք միասին: Հպարտ եմ և ուրախ, որ այսպիսի երիտասարդ սերունդ ունենք: Եվ մենք՝ բոլորս, պետք է լինենք միաբան ու լրջորեն կատարենք այն հանձնարարականները, որը յուրաքանչյուրը ստանում է իր ղեկավարից»,- մասնավորապես նշել է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ բանակում գործում է գնդերեցների ինստիտուտ, ովքեր միշտ պատրաստ են լինել Զինված Ուժերի կողքին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին

ՀՀ-ում կձևավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ. ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են հանդիպել

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Թուրք-ուկրաինական անօդաչուները պատրաստում են Լեռնային Ղարաբաղում, Ղրիմում և Դոնբասում պատերազմների համար. Независимая газета

ՌԴ Պետ​​դումայում հայտարարել են ԼՂ գոտում ՌԴ դեսանտային օպերացիայի հնարավորության մասին

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ

Search