Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ եւ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչը դաժան բախումների է հանգեցրել, որոնք զոհերի պատճառ են դարձել քաղաքացիական բնակչության շրջանում: