ՌԴ ԱԳՆ-ում հանդիպումներ են անցկացվում՝ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ:
ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբ հանդիպում է ընթանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ հանդիպման ավարտին հաղորդագրություն կտարածվի:
«Պլանավորված հանդիպումներ են անցկացվում, որոնց ավարտին համապատասխան հայտարարություն կարվի ԶԼՄ-ների համար»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ապրիլի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Այսօր արդեն հրետակոծվել է ՀՀ տարածքը։ Վարդենիս քաղաքի մոտակայքում ադրբեջանական ԱԹՍ-ից կրակ էր բացվել քաղաքացիական ավտոբուսի ուղղությամբ։
Այս ուղղությամբ օգտագործված թուրքական F-16 կործանիչի հարվածից ՀՀ տարածքում խոցվել է հայկական օդուժին պատկանող ՍՈւ-25 ինքնաթիռը, որի օդաչուն, ցավոք, զոհվել է։