Artsakhpress

Ռազմական

Հակառակորդն այս պահին ունի կենդանի ուժի և զինտեխնիակյի մեծ կորուստներ. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի շփման գծի ողջ երկայնքով շարունակում են ինտենսիվ մարտեր ընթանալ՝ հատկապես հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով:

Հակառակորդն այս պահին ունի կենդանի ուժի և զինտեխնիակյի մեծ կորուստներ. ԱՀ նախագահի խոսնակ

Հակառակորդն այս պահին ունի կենդանի ուժի և զինտեխնիակյի մեծ կորուստներ. ԱՀ նախագահի խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
«Պաշտպանության բանակը կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել բոլոր այն հարձակողական գործողությունները, որ իրականացնում է հակառակորդի բանակը՝ թուրքական զինուժի աջակցությամբ: Անցյալ գիշեր նրանց բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են, և այս պահի դրությամբ հակառակորդն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ»,- նշեց Պողոսյանը:
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր:
Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 միավոր ավտոտրանսպորտ, 3 միավոր ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:
Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացիական անձ՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի բնակչության համար մեկ տարի ժամկետով անվճար կլինեն կոմունալ բոլոր ծառայությունները

Մարտակերտի շրջանի 7 բնակավայր եռակողմ համաձայնությամբ ևս անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Թոշակներ և նպաստներ չստացած արցախցիները կստանան իրենց հասանելիք գումարները

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Search